Հելսինկյան քաղաքացիական
ասամբլեայի Վանաձորի
գրասենյակ

Ջուլիետա Ղուկասյանին ծեծելով մահվան հասցնելու մեջ մեղադրվող ռուս զինծառայողին ռազմաբազայից Հայաստանի քրեակատարողական հիմնարկ տեղափոխելու բողոքի քննությունը Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում երկրորդ անգամ է չի կայանում

Ջուլիետա Ղուկասյանին ծեծելով մահվան հասցնելու մեջ մեղադրվող ռուս զինծառայողին ռազմաբազայից Հայաստանի քրեակատարողական հիմնարկ տեղափոխելու բողոքի քննությունը Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում երկրորդ անգամ է չի կայանում: Հիշեցնենք, Ջուլիետա Ղուկասյանի իրավահաջորդի ներկայացուցիչները ռուս զինծառայողին քրեակատարողական հիմնարկ տեղափոխելու մասին միջնորդություն ներկայացրել էին նախաքննական մարմնին, որը մերժել էր, որպես հիմնավորում ներկայացնելով այն, որ կխախտվի Ռուսաստանի Դաշնության օրենսդրությունը : Մերժումը բողոքարկել են դատարանում, իսկ բողոքի քննություն, որպես այդպիսին, դեռ տեղի չի ունեցել նիստերին քննիչի բացակայության և նոր դատախազի ներգրավելու պատճառով:

 

HORIZON SHANT TV

Կիսվել՝

Եթե խախտվել են ձեր իրավունքները`

զանգեք +374 77 042268

Կարդալ նաև

Զեկույցներ

Նմանատիպ նյութեր