Հելսինկյան քաղաքացիական
ասամբլեայի Վանաձորի
գրասենյակ

Հայաստանում քաղաքացիական նախաձեռնությունների և արշավների աջակցման ծրագիր․ դիմելու վերջնաժամկետ՝ 2019թ․ մայիսի 5

NESEHNUTÍ չեխական հասարակական կազմակերպությունն ու Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը հրավիրում են մասնակցելու Հայաստանում քաղաքացիական հասարակության զարգացման աջակցության ծրագրին։ Ծրագիրը հնարավորություն է տալիս ստանալու աջակցություն ձեր քաղաքացիական արշավների ու նախաձեռնությունների համար 2019թ․ հունիս-2020թ․ հուլիս ժամանակահատվածում։

 

Դիմելու վերջնաժամկետ՝ 2019թ․ մայիսի 5

 

Ծրագրին կարող են դիմել

 

Հայաստանի ՀԿ-ները, անկախ ԶԼՄ-ները, քաղաքացիական նախաձեռնությունները և այլ տեղական կազմակերպություններ։

 

Աջակցություն չի կարող տրամադրվել քաղաքական կուսակցություններին ու նրանց հետ կապ ունեցող կազմակերպություններին։

 

Ինչ թեմաներ ու ոլորտներ կարող է ընդգրկել ծրագիրը

 

Շրջակա միջավայրի, բնության պաշտպանություն, կենդանիների իրավունքներ, մասնակցություն որոշումների կայացմանը, տեղեկատվության ազատ հասանելիություն, կանանց և տղամարդկանց հավասար հնարավորություններ, անկախ լրագրություն և լրագրողական հետաքննություններ, մարդու իրավունքների պաշտպանություն։

 

Ծրագրի մանրամասներին ծանոթանալու և դիմելու համար անցեք ՀՂՄԱՄԲ

Կիսվել՝

Եթե խախտվել են ձեր իրավունքները`

զանգեք +374 77 042268

Կարդալ նաև

Զեկույցներ

Նմանատիպ նյութեր