Հելսինկյան քաղաքացիական
ասամբլեայի Վանաձորի
գրասենյակ

Սարի թաղում զանգվածային անկարգությունների մասնակցելու մեջ մեղադրվող Հովհաննես Ղազարյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է․ նրա արարքում հանցակազմ չկա

2016 թ. հուլիսի 17-ին ՀՀ Ոստիկանության ՊՊԾ գնդի գրավումից հետո տեղի ունեցած հավաքների մասնակից Հովհ. Ղազարյանի նկատմամբ ՀՀ Քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածի 2-րդ մասով (զանգվածային անկարգություններին մասնակցելը) իրականացվող քրեական հետապնդումը դադարեցվել է՝ հանցակազմի բացակայության հիմքով։

Հովհ․ Ղազարյանի իրավունքների պաշտպանությունն ստանձնել էր ՀՔԱ Վանաձորի գրասենյակի փաստաբան Անի Չատինյանը։ Վերջինիս միջնորդությամբ 2016 թ․֊ից կալանքի տակ գտնվող Հովհ․ Ղազարյանը 2017թ․ փետրվարի 13֊ին դատարանի որոշմամբ ազատ արձակվեց կալանքից։

Քրեական հետապնդումը դադարեցնելու մասին հայտարարություն է տարածել ՀՀ Հատուկ քննչական ծառայությունը։

Քրեական հետապնդումը դադարեցվել է նաև 2016 թ․ հուլիսին Սարի թաղում զանգվածային անկարգություններ կազմակերպելու մեջ մեղադրվող մի շարք այլ ցուցարարների նկատմամբ։

Կիսվել՝

Եթե խախտվել են ձեր իրավունքները`

զանգեք +374 77 042268

Կարդալ նաև

Զեկույցներ

Նմանատիպ նյութեր