Հելսինկյան քաղաքացիական
ասամբլեայի Վանաձորի
գրասենյակ

31 զինծառայողի մահվան դեպք է գրանցվել, որից հրադադարի ռեժիմի խախտման հետեւանքով զոհվել է 2-ը

ՀՔԱ Վանաձորի գրասենյակի խաղաղասիրական ծրագրերի համակարգող Արմինե Սադիկյանը ֆեյսբուքում գրում է.

 

«2019 թ. հուլիսի 24-ի դրությամբ ունենք 31 զինծառայողի մահվան դեպք: Վերջինը տեղի է ունեցել այսօր, ըստ պաշտոնական տեղեկատվության՝ դեռեւս չպարզված հանգամանքներում: Վստահ եմ, որ շուտով կորակվի որպես ինքնասպանություն:

 

Հատկանշական է, որ մեզ հայտնի էր ընդամենը 26 մահացության դեպքի մասին` ներառյալ այսօրվա դեպքը, սակայն լրացուցիչ պաշտոնական տեղեկություններից տեղեկանում ենք, որ տեղի է ունեցել եւս 5 մահվան դեպք, որի մասին հրապարակավ չի ներկայացվել պաշտոնական աղբյուրներով, եւ ոչ էլ հայտնի է դարձել ԶԼՄ-ներին:

 

Վիճակագրություն ըստ պատճառների՝

 

հրադադարի ռեժիմի խախտում՝ 2
ինքնասպանություն՝ 5
առողջական խնդիրներ՝ 8
ավտովթար՝ 11
սպանություն՝ 3
դժբախտ պատահար՝ 1
չպարզված հանգամանքներ՝ 1»

 

galatv.am

Կիսվել՝

Եթե խախտվել են ձեր իրավունքները`

զանգեք +374 77 342268

Կարդալ նաև

Զեկույցներ