Հելսինկյան քաղաքացիական
ասամբլեայի Վանաձորի
գրասենյակ

«ԱԱԾ-ն ստիպված կլինի պարզաբանումներ ներկայացնել». Արթուր Սաքունց

ՀՔԱ Վանաձորի գրասենյակի նախագահ Արթուր Սաքունցը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Քաղաքակիրթ էթիկայի կանոնների և թույլատրելիության սահմանների որոշման հարցերին ԱԱԾ֊ն ստիպված կլինի պարզաբանումներ ներկայացնել տարբեր հարթակներում, ժողովրդավարական, իրավական և ինքնիշխան պետության, հաշվետու և թափանցիկ կառավարման բոլոր պահանջներին համապատասխան։

 

Առայժմ այսքանը, մինչ հանդիպում»:

 

 

Հիշեցնենք՝ 2019 թ․ դեկտեմբերի 7-ին Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի նախագահ Արթուր Սաքունցը իր ֆեյսբուքյան էջում գրառում էր արել ՀՀ Ազգային անվտանգության ծառայության վերաբերյալ, որում անդրադարձել էր ԱԱԾ-ում կոռուպցիոն գործընթացներին։

 

Ա․ Սաքունցի գրառմանը ԱԱԾ-ը անդրադարձել էր դեկտեմբերի 10-ին՝ ՀՀ ԱԱԾ-ն հորդորում է հետայսու ձեռնպահ մնալ սպայի պատիվը արատավորող մերկապարանոց հայտարարություններով հանդես գալուց վերնագրով հրապարակմամբ։

 

Կիսվել՝

Եթե խախտվել են ձեր իրավունքները`

զանգեք +374 77 342268

Կարդալ նաև

Զեկույցներ