Հելսինկյան քաղաքացիական
ասամբլեայի Վանաձորի
գրասենյակ

Մարդու իրավունքների վիճակը ՀՀ զինված ուժերում 2012 թ-ին

Ըստ ՀՔԱ Վանաձորի գրասենյակի ուսումնասիրության արդյունքների 2012 թվականին ՀՀ զինված ուժերում գրանցվել է 40 միջադեպ, որի հետեւանքով մահացել է 49 զինծառայող: Միջադեպերից միայն 15-ի դեպքում է ՀՀ պաշտպանության նախարարությունը հանդիսացել տեղեկատվության տարածման առաջնային աղբյուր: Եթե համեմատենք 2011 թվականի հետ, ապա կարելի է արձանագրել, որ այս տարի նախորդ տարվա համեմատ եւ՛ մահվան ելքով միջադեպերը, եւ՛ մահացության դեպքերը ավելացել են: Եթե 2011 թվականին 36 միջադեպի արդյունքում գրանցվել է 39 մահվան դեպք, ապա 2012 թ-ին 40 միջադեպի արդյունքում գրանցվել է 49 մահվան դեպք:

 

Նշված ժամանակահատվածում գրանցված  մահացության 49 դեպքերից  12-ը հրադադարի ռեժիմի խախտման հետեւանքով է, 1-ը՝ անվտանգության կանոնների խախտման,  11-ը ինքնասպանության կամ ինքնասպանության հասցնելու հետեւանքով, 15-ը՝ դժբախտ պատահարի, 6-ը՝ առողջական խնդրների եւ ոչ պատշաճ բժշկական ծառայության տրամադրման պատճառով, 3-ը կանոնադրային հարաբերությունների խախտման, 1-ը՝ դիտավորյալ սպանության հետեւանքով:

 

Կից ներկայացվում է տեղեկանքն ամբողջությամբ և 2010-2012 թթ-ին ՀՀ զինված ուժերում մահվան դեպքերի վիճակագրությունը:

 

Կիսվել՝

Եթե խախտվել են ձեր իրավունքները`

զանգեք +374 77 042268

Կարդալ նաև

Զեկույցներ

Նմանատիպ նյութեր