Հելսինկյան քաղաքացիական
ասամբլեայի Վանաձորի
գրասենյակ

Տեղեկանք Զինված Ուժերում 2014 թ. Մահացության Դեպքերի Մասին

Տեղեկանքում ներկայացված են 2014 թվականի ընթացքում ՀՀ զինված ուժերում եւ ԼՂ պաշտպանության բանակում տեղի ունեցած միջադեպերի հետևանքով մահվան դեպքերը:

 

2014 թվականի ընթացքում ՀՀ զինված ուժերում եւ ԼՂ պաշտպանության բանակում 42 միջադեպի հետեւանքով մահացել է 46 զինծառայող, որոնց թիվը 2013 թ-ի համեմատությամբ ավելացել է 15-ով:

 

2014 թ-ին գրանցված  մահացության 46 դեպքերից  26-ը տեղի է ունեցել հրադադարի ռեժիմի խախտման հետեւանքով, 6-ը՝ դժբախտ պատահարի, 4-ը՝ սպանության /2-ը՝ դիտավորյալ սպանության, 2-ը՝ զենքի  հետ վարվելու կանոնների խախտման/,  3-ը՝  մարտական հերթապահություն կամ ծառայություն կրելու կանոնների խախտման, 3-ը՝ առողջական խնդիրների եւ ոչ պատշաճ բժշկական ծառայության տրամադրման, 3-ը՝ ինքնասպանության (ըստ հարուցված քրեական գործի որակման), 1-ը՝ զենքի  հետ վարվելու կանոնների խախտման պատճառով:

 

Զինված Ուժերում 2014 թ. մահացության դեպքերի մասին տեղեկանքն այստեղ:

 

Կիսվել՝

Եթե խախտվել են ձեր իրավունքները`

զանգեք +374 77 042268

Կարդալ նաև

Զեկույցներ

Նմանատիպ նյութեր