Հելսինկյան քաղաքացիական
ասամբլեայի Վանաձորի
գրասենյակ

«Հո տանը քնած վիճակից չէին հանել, քնաթաթախ բերել ու ասել, թե հիմա էլ դու ես ՀՀ նախագահը»

Իրավապաշտպան Արթուր Սաքունցը ֆեյսբուքի իր էջում գրել է.

 

«Մարտի 1-ի գործով դատավարության ամենահիմնական և միակ բացթողումը նրանում է, որ Սերժ Սարգսյանը որպես մեղադրյալ ներգրավված չէ նշված քրեական գործում, որպես 2008թ. մարտի 1-ին թե որպես ՀՀ վարչապետ, թե որպես ՀՀ նախագահի թեկնածու, որի նախագահության համար էլ տեղի է ունեցել սահմանադրական կարգի բռնի զավթում»։

 

Ու ոչ մի ողջամիտ փաստարկ չկա ու չի կարող լինել Մարտի 1-ի գործով Սերժ Սարգսյանի որպես մեղադրյալ ներգրավված չլինելու վերաբերյալ։
 

Հանցագործության բուն շարժառիթը Սերժ Սարգսյանին ՀՀ նախագահ կարգելն է եղել, որից ինքը չէր կարող 

տեղյակ չլիներ։

 

Հո տանը քնած վիճակից չէին հանել, քնաթաթախ բերել ու ասել, թե հիմա էլ դու ես ՀՀ նախագահը, ու ինքն էլ միամիտ միամիտ ասել էր, լավ, դե եթե ուզում եք՝ կլինեմ։

 

Ու Ռ.Քոչարյանի պաշտպաններն ի վերջո կկարողանան այս փաստարկն օգտագործել լրիվ ու օբյեկտիվ քննություն չիրականացնելու հիմնավորման համարել, եթե դատաքննության ընթացքում նյութերի, ապացույցների քննության հիման վրա Սերժ Սարգսյանի նկատմամբ քրեական հետապնդում իրականացնելու մասին որոշում չկայացվի։

 

Շատ հանգիստ եմ գրում այս ամենի մասին։

 

Եթե այլ տրամաբանությամբ գրեի, բոլորովին այլ ոճ ու բնույթ կունենար այս տեքստը։ Բայց պետք է պահպանել լսարանի նկատմամբ հարգալից վերաբերմունքը և վատ բառեր չօտագործել։

 

Սա հենց այն սահմանային վիճակն է, երբ հանրության ու պետության դեմ ուղղված հանցագործությունը չի կարող իրավական գնահատական ստանալ այդ հանցագործությունը նախապատրաստած, կազմակերպած և իրականացրած կողմի մշակած նորմերի հիման վրա”։

 

galatv.am

Կիսվել՝

Եթե խախտվել են ձեր իրավունքները`

զանգեք +374 77 342268

Կարդալ նաև

Զեկույցներ