Հելսինկյան քաղաքացիական
ասամբլեայի Վանաձորի
գրասենյակ

Արթուր Սաքունց. «Իշխանությունը շատ կտրուկ պետք է կասեցնի նման սադրիչ գործողությունները». FB

Համացանցում տեսանյութ է տարածվում “Հեղափոխության պահապաններ” տարբերանշանով մարդկանց կողմից քաղաքացու նկատմամբ ապօրինի գործողությունների մասին։

 

Խմբով ճնշում են գործադրում քաղաքացու նկատմամբ, պահանջելով ներողություն խնդրել վարչապետին հայհոյելու համար։

 

Այս կադիրովական ոճի խուլիգանական գործողությունները պետք է կասեցվեն։

 

Սա ուղղակի խայտառակություն է, և իշխանությունը պետք է հստակ դատապարտի նման ինքնիրավչությունը, իսկ ոստիկանությունը պետք է անհապաղ միջոցներ ձեռնարկի նման խուլիագանական գործողությունը կատարողներին բացահայտելու և պատասխանատվության ենթարկելու համար։

 

Ոչ ոք չպետք է հետապնդվի իր կարծիքի համար, նույնիսկ հայհոյական արտահայտությունների համար, բացառապես պետք է գործեն իրավական մեթոդները և օրենքները։

 

Սա էր մնացել, որ քաղաքական աստառով խուլիգանական խմբեր գործեն արդեն իբր թե հեղափոխության պաշտպանության նպատակով։

 

Իրանում կան նման կառույցներ` իսլամական հեղափոխության պահապաններ, որի ղեկավարը վերջերս սպանվեց Իրաքում։

 

Նման կերպ գործում են Չեչնիայում` կադիրովականները, Ռուսաստանում` պուտինիստները։

 

Իշխանությունը շատ կտրուկ պետք է կասեցնի նման սադրիչ գործողությունները, որոնք որևէ աղերս չեն կարող ունենալ ժողովրդավարական և իրավական պետության արժեքների և սկզբունքների հետ։

 

Իրավապաշտպան Արթուր Սաքունց

 

newsline.am

Կիսվել՝

Եթե խախտվել են ձեր իրավունքները`

զանգեք +374 77 342268

Կարդալ նաև

Զեկույցներ