Հելսինկյան քաղաքացիական
ասամբլեայի Վանաձորի
գրասենյակ

Ի՞նչ պետք է անեն ՌԴ-ում գտնվող՝ զորակոչի ենթակա ՀՀ քաղաքացիները․ ՌԴ-ում ՀՀ դեսպանության հայտարարությունը

ՀՀ Զինված ուժերում պարտադիր զինվորական ծառայության զորակոչի ենթակա այն քաղաքացիներին, ովքեր շարունակում են գտնվել ՌԴ տարածքում և օդային հաղորդակցության բացակայության պատճառով չեն կարողացել մեկնել հայրենիք՝ իրենց հաշվառման վայրի զինվորական կոմիսարիատ ներկայանալու նպատակով, անհրաժեշտ է տվյալներն ուղարկել հետևյալ էլ․ հասցեով՝ armdefrussia@armem.ru։

 

Նամակում անհրաժեշտ է նշել անուն/ազգանունը, անձնագրային տվյալները (սերիա, համար), ծննդյան տարեթիվը, հաշվառման վայրի զինկոմիսարիատի անվանումը, ՌԴ-ում գտնվելու վայրն ու հեռախոսահամարը։

 

Քաղաքացիների հետ կապ կհաստատվի դեսպանության համապատասխան աշխատակցի կողմից։

 

 

Посольство Армении в России/ՌԴ-ում ՀՀ դեսպանություն

Կիսվել՝

Եթե խախտվել են ձեր իրավունքները`

զանգեք +374 77 042268

Կարդալ նաև

Զեկույցներ

Նմանատիպ նյութեր