Հելսինկյան քաղաքացիական
ասամբլեայի Վանաձորի
գրասենյակ

Ծառուկյանի գործարանի աշխատակիցներին ստիպում են մասնակցել բողոքի ակցիաներին․ Սաքունց

Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար, իրավապաշտպան Արթուր Սաքունցը երեկ տեղեկատվություն է ստացել այն մասին, որ Գագիկ Ծառուկյանին պատկանող «Արարատ ցեմենտ» գործարանի աշխատողներից պահանջում են մասնակցել բողոքի ակցիաներին, հակառակ դեպքում՝ կազատվեն աշխատանքից:

 

«Նաև հայտնեցին, թե կան մարդիկ, որոնք սեփական դիմումով ազատվել են աշխատանքից, չենթարկվելով ապօրինի պահանջին:

 

Այս տեղեկատվությունը հիմք է տալիս պնդելու, որ կատարվում են խաղաղ հավաքների մարդկանց իրավունքի խախտումներ:

 

Հատկապես կորոնավիրուսի համավարակի ռիսկերի պարագայում պետք է զերծ մնալ այնպիսի գործողություններից, որոնք կարող են վտանգի ենթարկել նաև մարդկանց առողջությունը», – Ֆեյսբուքի իր էջում գրել է իրավապաշտպանը։

 

Երեկ խորհրդարանը գաղտնի քվեարկությամբ օլիգարխին զրկեց անձեռնմխելիությունից, այնուհետև՝ հավանություն տվեց գլխավոր դատախազի մյուս՝ Ծառուկյանին ազատությունից զրկելու վերաբերյալ միջնորդությանը։

 

epress.am

 

Կիսվել՝

Եթե խախտվել են ձեր իրավունքները`

զանգեք +374 77 342268

Կարդալ նաև

Զեկույցներ