2000 թվականի հոկտեմբերի 23-ին ՀՀ Կառավարությունը որոշում ընդունեց «Հայաստանի Հանրապետության տոների և հիշատակի օրերի մասին» օրենքի 10 հոդվածում փոփոխություններ կատարելու մասին: Փոփոխությամբ հիշատակի օրերին ավելացավ ևս մեկը՝ Անհայտ կորած ազատամարտիկի հիշատակի օրը, որը նշվում է հունիսի 29-ին:
20 տարի է՝ հիշատակի օրն օրենքով ամրագրված է, բայց օրենք «Անհայտ կորածի մասին» ՀՀ-ը դեռևս չի ընդունել:
Պաշտոնական տվյալներով՝ 1988-2005 թթ. ՀՀ-ից անհայտ կորած է համարվում 437 մարդ, որից 224 զինծառայող, 213 խաղաղ բնակիչ: ԼՂՀ-ից անհայտ կորած է համարվում 723 անձ, որոնցից 250՝ զինծառայող, 473՝ խաղաղ բնակիչ: Կարմիր Խաչի միջազգային կազմակերպության տվյալներով՝ Ղարաբաղյան հակամարտության հետևանքով անհայտ կորածների թիվը գերազանցում է 4500-ը, որից շուրջ 400-ը գրանցված են Հայաստանում:
«Անհայտ կորածի մասին» ՀՀ օրենքի բացակայությունն ու ընդունման անհրաժեշտությունն ավելի կարևորվեց 2016 թ. ապրիլյան քառօրյայից հետո, երբ առաջացել էր բազմաթիվ հարցեր կապված զինծառայողների գտնվելու վայրի կամ ճակատագրի մասին տեղեկություններ չունենալու անորոշ իրավիճակի հետ: Նման իրավիճակների կրկնվելու հավանականությունն այսօր էլ ստիպում է դարձյալ օրակարգ վերադարձնել «Անհայտ կորածի մասին» ՀՀ օրենքի ընդունման անհրաժեշտությունը:
2007 թ. մայիսի 24-ին Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովը ընդունել է անհայտ կորածների և նրանց ընտանիքի անդամների իրավունքների վերաբերյալ 1553 (2007) բանաձևը Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի միգրացիայի, փախստականների և ազգաբնակչության հարցերի հանձնաժողովի Հայաստանում, Վրաստանում և Ադրբեջանում կորած անձանց հարցերով զեկուցող Լեո Պլատվոյտի՝ 2007 թ․-ի մարտի 7-ի զեկույցի հիման վրա, որը պատրաստվել է Հարավային Կովկաս նրա այցի արդյունքում:
Որպես Եվրոպայի խորհրդի անդամ պետություն Հայաստանի Հանրապետությունը նաև պարտավորություններ է ստանձնել, որոնց թվում նաև՝ ԵԽԽՎ բանաձևերի ու հանձնարարականների իրագործումը: Հենց այս նպատակով էլ 2010-2011 թթ-ին ստեղծվեց աշխատանքային խումբը, որը մշակել էր «Անհայտ կորածի մասին» ՀՀ օրենքի նախագիծը:
ՀՀ արտգործնախարարության նախաձեռնությամբ ստեղծված աշխատանքային խմբի կազմում, ի թիվս ՀՀ Ազգային ժողովի, ՀՀ նախագահի աշխատակազմի, ՀՀ պաշտպանության նախարարության, ՀՀ ոստիկանության, ՀՀ ազգային անվտանգության ծառայության, ՀՀ առողջապահության նախարարության, ՀՀ աշխատանքի և սոցիալական ապահովության հարցերի նախարարության, ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի, Միջազգային կարմիր խաչի կոմիտեի, ներգրավված էին նաև ՀՔԱՎ գրասենյակի ներկայացուցիչները:
«Անհայտ կորածի մասին» ՀՀ օրենքի ընդունումն ու կիրարկումը պետության պատասխանատու վերաբերմունքի դրսևորումն է՝ անհայտ կորածների և նրանց ընտանիքի անդամների համար իրավական պաշտպանության երաշխիքների ապահովման տեսանկյունից:
Չնայած գոյություն ունեցող ենթաօրենսդրական իրավական ակտերով սահմանված իրավական կարգավորումներին՝ դրանք արդյունավետ չեն և չեն ապահովում անհայտ կորածների հարազատների՝ տեղեկացված լինելու, նրանց սոցիալ-հոգեբանական, իրավական և այլ աջակցություն ստանալու իրավունքները:
Գերիների, պատանդների և անհայտ կորած անձանց հարցերով զբաղվող միջգերատեսչական հանձնաժողովի նախագահ Դավիթ Տոնոյանը 2020թ. փետրվարի 19-ին կայացած նիստի ավարտին համապատասխան գրությամբ դիմել էր ՀՀ արդարադատության նախարարությանը՝ կրկին քննարկման օրակարգ վերադարձնելու վերոհիշյալ օրենքի նախագիծը և ընթացք տալու: 2020թ. մարտի 5-ին ՀՔԱՎ գրասենյակը գրությամբ դիմել էր ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանին՝ խնդրելով տեղեկություններ տրամադրել, թե ինչ փուլում է գործընթացը: Ի պատասխան ՀՀ արդարադատության նախարարությունը տեղեկացրել էր, որ համապատասխան գրություններով դիմել են ՀՀ պաշտպանության և արտաքին գործերի նախարարություններին՝ ակնկալելով դիրքորոշումներ՝ 2011թ.-ին մշակված «Անհայտ կորած անձանց մասին» ՀՀ օրենքի նախագծի կամ, ընդհանրապես, նման նախագիծ շրջանառության մեջ դնելու նպատակահարմարության վերաբերյալ: Այն ստանալուն պես, կտեղեկացնեն նաև ՀՔԱՎ գրասենյակին:
Համապատասխան դիրքորոշումների և օրենքի նախագծի հետագա ընթացքի վերաբերյալ ՀՔԱՎ գրասենյակը դեռևս պատասխաններ չի ստացել:
Հետհեղափոխական Հայաստանի նոր իշխանություններից ՀՔԱՎ գրասենյակը պահանջում է օրակարգ վերադարձնել «Անհայտ կորածի մասին» ՀՀ օրենքի ընդունման հարցը:
Տես նաև՝ «Իմ սիրտը հույս ունի, որ մի օր նա կհայտնվի». անհայտ կորածների ընտանիքները դեռ սպասում են
On 23 October 2000, the RA Government made a decision to make amendments to Article 10 of RA Law “On holidays and memorial days in the Republic of Armenia”. As a result, one more day was added to memorial days: Remembrance Day of the missing freedom fighters commemorated on 29 June.
The remembrance day has been enshrined in law for 20 years, but the Republic of Armenia has still not adopted a law on “Missing persons”.
According to official data, during 1988-2005, 437 persons were considered missing, 224 of them were servicemen, 213 were civilians. 723 persons were considered missing from Nagorno-Karabakh, 250 of them were servicemen, 473 were civilians. According to the data of the International Committee of Red Cross, the number of missing as a result of Karabakh conflict exceeds 4500, around 400 of which are recorded in Armenia.
An even greater importance was given to the lack of RA Law on “Missing persons” and the need to adopt one after the Four-Day War in 2016, when a lot of questions arose regarding the uncertain situation of the place or fate of servicemen. The likelihood of repetition of this kind of situation makes the need to adopt RA Law on “Missing persons” return to the agenda.
On 24 May 2007, Parliamentary Assembly of the Council of Europe adopted Resolution 1553 (2007) on the rights of missing persons and their family members based on 7 March 2007 report of the Committee on Migration, Refugees and Population Rapporteur on matters of missing persons in Armenia, Georgia and Azerbaijan, Leo Platvoet. The report was prepared as a result of the visit to the South Caucasus.
As a member of the Council of Europe, the Republic of Armenia also undertook obligations, among which also an obligation to implement PACE resolutions and recommendations. For this very purpose, in 2010-2011, a working group was created, which developed the RA Draft Law on “Missing persons”.
Among the RA National Assembly, RA President’s Staff, RA Ministry of Defense, RA Police, RA National Security Service, RA Ministry of Health, RA Ministry of Labor and Social Affairs, RA Human Rights Defender and International Committee of the Red Cross, HCA Vanadzor was also involved in the working group created on the initiative of the RA Ministry of Foreign Affairs.
Adoption and implementation of the RA Law on “Missing persons” is the state’s manifestation of responsible attitude in terms of ensuring legal protection guarantees for missing persons and their family members.
Despite the fact that there are legal regulations established by sub-legislative legal acts, they are not effective and do not ensure the rights of missing persons’ relatives to be informed and to get social-psychological, legal and other support.
At the end of the session held on 19 February 2020, Davit Tonoyan, Head of the Interdepartmental Commission on Prisoners of War, Hostages and Missing Persons, applied to the RA Ministry of Justice by sending a relevant letter to bring back to the agenda of discussion the above-mentioned draft law and to start the process.On 5 March 2020, by sending a letter, HCA Vanadzor applied to Rustam Badasyan, RA Minister of Justice, asking to provide information as to what stage the process was in. In response, RA Ministry of Justice informed that they had sent relevant letters to RA Ministry of Defense and Ministry of Foreign Affairs, expecting their positions regarding the RA Draft Law on “Missing persons” developed in 2011, or in general, the purposefulness of putting such a draft into circulation. Upon receiving it, they will also inform HCA Vanadzor.
HCA Vanadzor has not yet received responses regarding the relevant positions and further process of the draft law. HCA Vanadzor demands from the new authorities of post-revolutionary Armenia to bring back to the agenda the issue of adopting RA Law “On missing persons”.
[:]