Հելսինկյան քաղաքացիական
ասամբլեայի Վանաձորի
գրասենյակ

Համերաշխություն ասածը կարող է ձևավորվել միայն ճշմարտության հիման վրա, որտեղ մանիպուլացիայի տեղ արդեն չկա․ Արթուր Սաքունց

«Անցումային արդարադատությունը նաև բոլորովին նոր մշակույթի՝ ժողովրդավարության, բազմակարծության մշակույթի ձևավորմանն ուղղված անխուսափելի և անհրաժեշտ քայլ է»,-այս կարծիքն է հայտնում ՀՔԱՎ նախագահ Արթուր Սաքունցը՝ «Անցումային արդարադատությունը՝ հանրային համերաշխության հաստատման և ատելության քարոզի դեմ պայքարի ուղի» թեմայով քննարկմանը։

 

Նա նշում է, որ անցումային արդարադատությունը սովորական արդարադատություն չէ, դա ոչ դատական արդարադատության մասին է, արդարության վերականգնման մշակույթի մասին է։

 

Համերաշխություն ասածը կարող է ձևավորվել միայն ճշմարտության հիման վրա, որտեղ մանիպուլացիայի տեղ արդեն չկա։ Ատելության խոսքի հիմքում ընկած է երևույթի կամ փաստի վերաբերյալ տեղեկատվության կեղծումը և եթե դու ճշմարտությունը վերականգնում ես, ապա մանիպուլացիայի կամ կեղծման հնարավորությունից զրկում ես։

 

Քննարկման ամբողջական տեսանյութը՝ ԱՅՍՏԵՂ

Կիսվել՝

Եթե խախտվել են ձեր իրավունքները`

զանգեք +374 77 042268

Կարդալ նաև

Զեկույցներ