Հելսինկյան քաղաքացիական
ասամբլեայի Վանաձորի
գրասենյակ

«Որևէ կերպ չի կարելի հիմնավորել զինծառայողների մահվան հանգամանքների կոծկումը». Արթուր Սաքունց

Իրավապաշտպան Արթուր Սաքունցը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Սեպտեմբերն իսկապես հետաքրքիր ամիս է լինելու հանգուցային հարցերում դիրքորոշումների հստակեցման առումով։

 

Ապրիլյան պատերազմի հետ կապված ԱԺ քննիչ հանձնաժողովի եզրակացությունն օրինակ։

 

Բայց մի հարց է հետաքրքրում, որ չորս տարի էլ անց չի ձևավորվել այն մթնոլորտը, երբ պատերազմական գործողություններին անմիջապես մասնակցածները մինչև հիմա հրապարակավ չեն արտահայտվում, բացի հերոսությունից, նաև՝ խնդիրների մասին։

 

Մի բան ևս, պետական անվտանգության որևէ նկատառում չի կարող հանդիսանալ հիմնավորում կոռուպցիոն հանցագործությունների, զինծառայողների մահվան հանգամանքների կոծկման կամ թաքցնելու համար, չկա նման հիմնավորում»։

 

 
 

Կիսվել՝

Եթե խախտվել են ձեր իրավունքները`

զանգեք +374 77 342268

Կարդալ նաև

Զեկույցներ