Հելսինկյան քաղաքացիական
ասամբլեայի Վանաձորի
գրասենյակ

«Աշխարհիկ պետություն, թե՞ կրոնապետություն, այս հարցում ոչ մի քաղաքական ուժ այդպես էլ համարձակություն չունեցավ հստակ դիրքորոշում ներկայացնել»․ Սաքունց

Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի նախագահ Արթուր Սաքունցը Ֆեյսբուքի էջում գրել է․

«Աշխարհիկ պետություն, թե կրոնապետություն։

 

Այս հարցում ոչ մի քաղաքական ուժ այդպես էլ համարձակություն չունեցավ հստակ դիրքորոշում ներկայացնել։

 

Ավելին իրենց պահվածքով, եկեղեցու ներկայիս մոտեցումներից ներկայիս տրտնջացողները հենց իրենց վարքագծով նպաստեցին կրոնապետության սկզբունքների արմատավորմանը։

 

Իսկ հանրային դեմքերից շատերը, որոնք հստակ դիրքորոշում էին ներկայացրել եկեղեցին պետությունից և դպրոցից անջատ լինելու հարցում, հիմա ելնելով քաղաքական նպատակահարմարությունից լռում են»։

 

medialab.am

Կիսվել՝

Եթե խախտվել են ձեր իրավունքները`

զանգեք +374 77 342268

Կարդալ նաև

Զեկույցներ