Հելսինկյան քաղաքացիական
ասամբլեայի Վանաձորի
գրասենյակ

Նույնականացման քարտ չունեցող անձանց համար անձնագիր ստանալիս պետական տուրքի այլ դրույքաչափեր սահմանող դրույթները խտրական են

ՀՀ Ոստիկանությունը մշակել և 2020 թվականի հունիսի 30-ին հանրային քննարկման է դրել «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը, որը խտրական իրավակարգավորումներ է ներառում։

 

Նախագծով սահմանվում է պետական տուրքի այլ՝ առավել բարձր դրույքաչափ՝ նույնականացման քարտ չունենալու կամ դրանից հրաժարված լինելու դեպքում անձնագիր ստանալու համար։ Նախագծի 1-ին հոդվածի համաձայն՝ պետական տուրքը սահմանվել է՝ «1.3 Նույնականացման քարտ չունենալու և այն ստանալուց հրաժարվելու դեպքում Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագիր տրամադրելու (փոխանակելու) համար՝   բազային տուրքի 8-ապատիկի չափով։ Մինչդեռ Օրենքի 14-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագիր տալու համար պետական տուրքը գանձվում է բազային տուրքի չափով։

 

Նախագծով սահմանված կարգավորումները խտրական են, քանի որ չկա պետական տուրքի տարբերակման օբյեկտիվ հիմք՝ անձնագիր ստացող նույնականացման քարտ ունեցող և չունեցող անձանց միջև։ Բացի դրանից՝ հաշվի առնված չէ նաև այն հանգամանքը, որ որոշակի քաղաքացիների համար, որոնք իրենց կրոնական համոզմունքներից ելնելով ի վիճակի չեն կատարելու մատնադրոշմներ հանձնելու վերաբերյալ օրենքի պահանջը, քանի որ կրոնական համոզմունքներ ունեցող անձանց համար այդ պարտականության կատարումը անհնարին է, սահմանված չեն իրավական այլընտրանքային պայմաններ այդ անձինք զրկած են նույնականացման քարտ ստանալու իրավունքի իրացման, հետևաբար` նաև իրավահարաբերություններին լիարժեք մասնակցելու հնարավորությունից:

 

«Խտրականությունը էապես նման իրավիճակում գտնվող անձանց նկատմամբ տարբեր վերաբերմունքի դրսևորում է՝ առանց որևէ օբյեկտիվ հիմքերի և որևէ ողջամիտ բացատրության»։

 

Սահմանադրական դատարանն իր` 2015 թ. հուլիսի 7-ի ՍԴՈ-1224 որոշման մեջ նշել է, որ՝ «…խտրականությունն առկա է այն դեպքում, երբ նույն իրավական կարգավիճակի շրջանակներում այս կամ այն անձի կամ անձանց նկատմամբ դրսևորվում է տարբերակված մոտեցում, մասնավորապես՝ նրանք զրկվում են այս կամ այն իրավունքներից, կամ դրանք սահմանափակվում են, կամ ձեռք են բերում արտոնություններ»

 

Այսպիով՝ նույնականացման քարտ չունենալու հիմքով այդպիսի անձանց նկատմամբ պետական տուրքի բարձր դրույքաչափի սահմանումը խտրական է, քանի որ նույնականացման քարտ ունեցող և չունեցող անձանց կարգավիճակների միջև չկա որևէ տարբերություն, որը կարող է անհավասար մոտեցում ցուցաբերելու արդարացված դրդապատճառ և օբյեկտիվ հիմք հանդիսանալ անձնագիր ստանալիս այդ անձանց նկատմամբ պետական տուրքի բարձր դրույքաչափ հաշվարկելիս և գանձելիս։

 

ՀՔԱ Վանաձորի գրասենյակը ներկայացրել է դիրքորոշում և առաջարկել․ 

 

♦2020 թվականի հունիսի 30-ին հանրային քննարկման դրված «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը հանել շրջանառությունից՝ խտրական լինելու հիմքով։

 

«Պետական տուրքի մասին» օրենքում սահմանել պետական տուրքի հաշվարկման և գանձման (պետական տուրքի համակարգի) սկզբունքները՝ ի թիվս այլնի՝ ներառելով նաև խտրականության բացակայության և իրավահավասարության սկզբունքները։

 


Դիրքորոշմանը կարող եք ծանոթանալ ԱՅՍՏԵՂ

The RA Police developed  the RA Draft Law “On making amendments and addenda to the RA Law “On State Duty”” and placed it for public discussion on 30 June 2020. The draft law contains discriminatory legal regulations.  

 

The draft envisages higher rates of state duty for getting a passport in case of not having or having refused an ID card. According to Article 1 of the Draft, the state duty is “1.3 envisaged as 8 times the base duty to provide (exchange) a passport to a citizen of the Republic of Armenia who does not have or has refused to receive an identification card”. While, according to Article 14 part 1 of the Law, the state duty for issuing a passport to an RA citizen is charged in the amount of the base duty.  

 

The regulations envisaged by the Draft are discriminatory, as there is no objective ground for differentiating the state duty between persons who are being issued passports based on the condition of having or not having an identification card. Besides, the Draft also does not take into account the condition that based on certain religious beliefs, some citizens are not able to meet the law requirement of providing fingerprints, as doing this obligation is impossible for persons with religious beliefs, and no alternative legal conditions are in place for such cases. Those persons are deprived of the opportunity to exercise their right to get an identification card and therefore also to fully participate in legal relations.  

 

“Discrimination is the manifestation of different attitudes to persons in esentially similar situations whithout any objective ground and reasonable explanation”.

 

In its DCC-1224 decision dated 7 July 2015, the Constitutional Court mentioned that, “discrimination takes place when differentiated approach is manifested to this or that person/persons in the frame of the same legal status, in particular, when they are deprived of this or that right, or when their rights are restricted, or they are given privileges”.

 

Thus, setting a higher rate of state duty for such persons based on the condition of not having an ID card is discriminatory, as there is no such difference between those having and those not having an ID card that can amount to justified higher rates of state duty for those persons when issuing a passport. 

 

HCA Vanadzor presented its position and recommended:

 

♦To remove from circulation the RA Draft Law “On making amendments and addenda to the RA Law On State Duty” placed for public discussion on 30 June 2020 on the grounds of being discriminatory. 

 

To establish principles of calculating and charging the state duty (state duty system) in the Law On State Duty, by including, inter alia, the principles of legal equality and absence of discrimination.

 

 

You can familiarize yourselves with the position HERE.

[:]

Կիսվել՝

Եթե խախտվել են ձեր իրավունքները`

զանգեք +374 77 042268

Կարդալ նաև

Զեկույցներ

Նմանատիպ նյութեր