Հելսինկյան քաղաքացիական
ասամբլեայի Վանաձորի
գրասենյակ

Արտախորհրդարանական ուժերը խնդիրներ են տեսնում գործող ԸՕ-ով ընտրությունների գնալու մեջ

Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ներկայացուցիչ Վարդինե Գրիգորյանն էլ արձանագրում է՝ եթե խոսվում է Վենետիկի հանձնաժողովի առաջարկության մասին, որում ասվում է, որ ընտրություններից առնվազն 6 ամիս առաջ խաղի կանոնները պետք է թեկնածուների համար կանխատեսելի լինեն, ապա վստահաբար բոլորի համար կանխատեսելի էր համամասնական ընտրակարգը. «Բոլոր այն արտախորհրդարանական ուժերը, նոր ձևավորված ուժեր և այլն, բոլորն, ովքեր որ ընտրություններին նախապատրաստվել են, իրենք նախապատրաստվել են համամասանական ընտրակարգով, և իրենք ունեն համամասնական ընտրակարգի ռեսուրսները։ Այս ընտրությունների համար շատ հանգիստ կարող է լինել պարզ համամասնական ընտրակարգը, ցուցակների ձևավորման նոր կարգը, ու շատ հանգիստ կարող է լինել, ինձ համար ամենակարևոր դրույթը, որը հստակ սահմանում է` ինչ է նշանակում վարչական ռեսուրս, որն է դրա չարաշահումը, որոնք են կարգավորումները Քրեական ու Վարչական օրենսգրքերում դրա խախտումների հետ կապված»:

 

Կիսվել՝

Եթե խախտվել են ձեր իրավունքները`

զանգեք +374 77 342268

Կարդալ նաև

Զեկույցներ