![]() |
EU COVID-19 Solidarity Programme Standing Together |
Ծրագրի անվանումը՝ COVID-19 Solidarity Programme 2020-2022
2021 թ․ հունվարի 1-ից մեկնարկել է Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի կողմից Նիդեռլանդների Հելսինկյան կոմիտեի ֆինանսական աջակցությամբ իրականացվող «Առողջության իրավունքի ապահովում հոգեբուժական հաստատություններում» ծրագիրը։ Ծրագիրն իրականացվում է Եվրոպական միության «COVID-19 Solidarity Programme for the Eastern Partnership»-ի շրջանակներում՝ ՀՀ առողջապահության նախարարության ենթակայության բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպություններում մշտադիտարկում իրականացնող հասարակական դիտորդների խմբի կողմից։ Ծրագրի նպատակն է աջակցել քաղաքացիական հասարակության կազմակերպություններին՝ արձագանքելու տարածաշրջանում COVID-19 համավարակի անմիջական և երկարաժամկետ հետևանքներին: Ծրագիրը հանդիսանում է մի մասն այն գործողությունների, որոնք իրականացվում են Նիդեռլանդների Հելսինկյան կոմիտեի (Հոգեբուժության գլոբալ նախաձեռնության ֆեդերացիայի հետ համագործակցությամբ), «Մարդը կարիքի մեջ» կազմակերպության և AFEW International-ի կողմից համատեղ:
Նպատակը
Ծրագրի նպատակն է նպաստել COVID-19 համավարակի պայմաններում հոգեբուժական հաստատություններում հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց իրավունքների ապահովմանը։
Նախատեսվող գործողությունները
Ծրագրով նախատեսվում է իրականացնել օրենսդրական վերլուծություն, հոգեբուժական հաստատություններում առողջության իրավունքի ապահովման մշտադիտարկում և իրավիճակի բարելավմանն ուղղված առաջարկությունների մշակում։
Ծրագրի իրականացմամբ ակնկալվում են հետևյալ արդյունքները՝
-հոգեբուժական հաստատություններում առողջության իրավունքի ապահովմանը վերաբերող ներպետական օրենսդրության համապատասխանեցում միջազգային չափանիշներին
-հոգեբուժական հաստատություններում առողջության իրավունքի ապահովման երաշխիքների ամրապնդում
-հոգեբուժական հաստատություններում մարդու իրավունքների ապահովվածության մակարդակի բարձրացում
-հոգեբուժական հաստատություններում մարդու իրավունքների վիճակի վերաբերյալ հանրության իրազեկվածության մակարդակի բարձրացում։
___________
[1]Այս հրապարակումը պատրաստվել է Եվրոպական միության աջակցությամբ։ Բովանդակության համար պատասխանատվություն է կրում հեղինակը՝ Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության տեսակետները։
![]() |
![]() |
EU COVID-19 Solidarity Programme Standing Together |
Programme name: COVID-19 Solidarity Programme 2020-2022
On 1 January 2021, the project “Ensuring the right to health in psychiatric institutions” was launched. The project is implemented by Helsinki Citizens’ Assembly Vanadzor Office with the financial support of the Netherlands Helsinki Committee. The project is implemented in the frame of the EU “COVID-19 Solidarity Programme for the Eastern Partnership” by the group of public monitors conducting monitoring in organizations that implement medical aid and services under the RA Ministry of Health.
This programme aims to support CSOs in their response to the immediate and longer-term impacts of the COVID-19 pandemic and is part of a broader set of activities carried out by a consortium of the Netherlands Helsinki Committee (in cooperation with Federation Global Initiative in Psychiatry, FGIP), People in Need and AFEW International.
Aim
The aim of the project is to contribute to the rights of persons with mental health problems in psychiatric institutions in the conditions of COVID-19 pandemic.
Envisaged activities
It is envisaged under the Project to carry out a legislative analysis, conduct monitoring of the right to health in psychiatric institutions and develop recommendations for the improvement of the situation.
The following outcomes are expected after the implementation of the Project:
-compliance with international standards of the domestic legislation on ensuring the right to health in psychiatric institutions,
-strengthening the safeguards of the right to health in psychiatric institutions,
-increase in the level of ensuring human rights in psychiatric institutions,
-increase in the level of public awareness about the situation of human rights in psychiatric institutions.
___________
[1]This publication has been prepared with the support of the European Union. Its content is the responsibility of the author, i.e., Helsinki Citizens’ Assembly Vanadzor office, and does not necessarily reflect the views of the European Union.
![]() |
[:]