Հելսինկյան քաղաքացիական
ասամբլեայի Վանաձորի
գրասենյակ

Իրավապաշտպան Արթուր Սաքունցը նկատում է՝ միայն քրեական պատասխանատվությամբ այս խնդիրները չեն կարող լուծվել, կանխարգելող մեխանիզմներ են պետք

Իրավապաշտպան Արթուր Սաքունցը նկատում է՝ միայն քրեական պատասխանատվությամբ այս խնդիրները չեն կարող լուծվել, կանխարգելող մեխանիզմներ են պետք։

 

«Համակարգային լուրջ, արմատական փոփոխությունների անհրաժեշտությունը կա: Կարևոր է, որ ամեն մի կոնկրետ դեպքով պատասխանատվության ենթարկվեն մարդիկ, որոնք ազգային անվտանգությունը խարխլող գործողություններ են կատարել, թուլացրել են երկրի պաշտպանության իմունիտետը, անվտանգության իմունիտետը, ըստ էության, ունենալով տեղեկությունների պաշար: Բայց, այնուամենայնիվ, ես գտնում եմ, որ միայն քրեական պատասխանատվությամբ խնդիրները չեն կարող լուծվել, արդյունավետ չեն կարող լինել, այլ պետք է լինեն կանխարգելիչ, վերահսկիչ մեխանիզմներ: Եթե կան ինֆորմացիաներ, ապա այդ ինֆորմացիաներով ծառայողական քննություններ իրականացնել, կասկածների դեպքում նաև որոշակի կանխարգելող ավելի արդյունավետ մեխանիզմներ, ոչ միայն քրեական հետապնդմամբ», – նշեց իրավապաշտպանը:

 

Կիսվել՝

Եթե խախտվել են ձեր իրավունքները`

զանգեք +374 77 342268

Կարդալ նաև

Զեկույցներ