Հելսինկյան քաղաքացիական
ասամբլեայի Վանաձորի
գրասենյակ

Մերկ տղամարդու դեպքից հետո ոստիկանները պետք հեռացվեին համակարգից․ Ա․ Սաքունց

Իրավապահները հաշվի առնելով տղամարդու խոցելիությունը՝ առավել ուշադիր պետք է գտնվեին նրա նկատմամբ, ասում է իրավապաշտպան Արթուր Սաքունցը։ Ոստիկանները պետք է անհապաղ մասնագետ հրավիրեին, որ գնահատեր նրա հոգեկան վիճակը, և միջանցքում մերկ վիճակում աստիճաններով վերուվար անող տղամարդուն լսեին առանձնասենյակում, առանց որևէ տեսագրության։

 

Արաբկիրի բաժնի պետն ու դեպքի վայրում գտնվող աշխատակիցները անհապաղ պետք է հեռացվեն ծառայությունից, կարծում է Սաքունցը․ – «Ոստիկանության այդ բաժնում աշխատողները պարտավոր են անել այն բոլոր քայլերը, որպեսզի մարդը չգտնվի էդ վիճակում։ Ելնելով տեսանյութում պատկերված իրավիճակից, կարող եմ ենթադրել, որ անձը գտնվել է նաև ձեռնաշղթաներով, դա է՛լ ավելի նվաստացուցիչ վիճակ է հանդիսանում։ Մանավանդ որ ոստիկանության աշխատակիցներից որևէ մեկը պատշաճ գործողություններ նրա հետ չէր էլ ցանկանում անել․ նկատի ունեմ հոգեբան, հոգեբանական աշխատանք և այլն, և այլն»։

 

Կիսվել՝

Եթե խախտվել են ձեր իրավունքները`

զանգեք +374 77 342268

Կարդալ նաև

Զեկույցներ