Հելսինկյան քաղաքացիական
ասամբլեայի Վանաձորի
գրասենյակ

Քաղաքացիական հասարակության կազմակերպությունների համատեղ կոչ-հայտարարությունը

Վաղը՝ հունիսի 20-ին, Հայաստանում տեղի են ունենալու արտահերթ խորհրդարանական ընտրություններ: Մենք՝ ներքոստորագրյալ կազմակերպություններս,  արտահայտում ենք մեր խիստ անհանգստությունն ու մտահոգությունն այն մթնոլորտի առնչությամբ, որում ընթացավ այս քարոզարշավը։ Այն ուղեկցվեց քաղաքական մրցակիցներին ամեն գնով վարկաբեկելու, վիրավորելու, հասարակության աչքում նրանց ոչնչացնելու անթաքույց ու աննախադեպ դրսևորումներով, սուտ ու կեղծ տեղեկությունների, ապատեղեկատվության, վիրավորանքի, ատելության խոսքի տարածմամբ։ Այս իրավիճակը միայն խորացնում է մեր հասարակության ներսում անհանդուրժողականությունը՝ հանգեցնելով նոր բաժանարար գծերի առաջացմանը և բացառելով Հայաստանում համերաշխության վերականգնման ու երկրի ապագայի շուրջ քաղաքակիրթ երկխոսության ձևավորման հեռանկարը, ինչպես նաև շեղում է իրական բանավեճից այնպիսի կարևոր խնդիրների շուրջ, ինչպիսիք են Հայաստանի ժողովրդավարական զարգացման և անվտանգության ապահովման, իրավունքի գերակայության սկզբունքի իրականացման հարցերը, կրթության, առողջապահության, սոցիալական արդարության, թափանցիկ և հաշվետու կառավարման ոլորտների խնդիրները։

 

Ի վերջո, այս ընտրություններն առաջինն են 2018 թ․ Թավշյա հեղափոխությունից հետո, և դեռևս օրակարգային ու հրատապ խնդիրներ են սոցիալական արդարության հաստատումը, հաշվետու և թափանցիկ կառավարման ապահովումը, արդարադատության իրականացումը երաշխավորող հանրային վստահություն ունեցող դատաիրավական մարմինների ձևավորումը:

 

Հաշվի առնելով նախընտրական քարոզչության ընթացքում վերը նշված իրավիճակը՝ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներս գտնում ենք, որ պետության և հասարակության համար կենսական խնդիրների քննարկման և դրանց լուծման ուղղությամբ քայլեր կատարելու համար առավել քան անհրաժեշտ է նաև քվեարկության օրը և հետընտրական ժամանակահատվածում քաղաքակիրթ երկխոսության, բազմակարծության մթնոլորտի պահպանումը, բռնությունների, ատելության կոչերի բացառումը, հիմնարար իրավունքների՝ հավաքների  ազատության և կարծիքի արտահայտման իրավունքի երաշխավորումը և իրականացումը՝  անկախ ընտրությունների արդյունքներից։

 

ՀՀ իրավապահ և պետական մարմինները պարտավոր են գործել բացառապես օրենքով սահմանված իրենց լիազորությունների շրջանակում, ապահովելու համար հասարակական կարգի պահպանումը քաղաքացիների` առանց զենքի, խաղաղ  հավաքների ազատությունն իրականացնելու ընթացքում՝ կանխելով բռնության դրսևորման ցանկացած դեպք։ 

 

Քաղաքական կուսակցություններն ու դաշինքները, նրանց ղեկավարները, որոնք հայտ են ներկայացրել ստանալու ՀՀ քաղաքացիների քվեն ԱԺ արտահերթ ընտրությունների ժամանակ, անմիջական պատասխանատվություն են կրում իրենց հրապարակային կոչերով և դիրքոշումներում գործել բացառապես ժողովրդավարական պետության սկզբունքներին համապատասխան, ջանքեր գործադրելու, որպեսզի իրենց համախոհներն ու աջակիցները գործեն սահմանադրությամբ երաշխավորված իրավունքների իրականացման հիման վրա։

 

Հորդորում ենք ընտրությունների քվեարկության օրն ու դրան հաջորդող ժամանակահատվածում ապահովել փոխադարձ հարգանքի մթնոլորտ ու քաղաքակիրթ երկխոսություն, զերծ մնալ ժողովրդավարական սկզբունքները և մարդու իրավունքների արժեքները խեղաթյուրող  վարքագծից և գործելակերպից, գործադրել անհրաժեշտ քաղաքական կամք և ջանքեր՝ ազատ, արդար ընտրությունների իրականացման,  լեգիտիմ իշխանություն ձևավորելու համար։ ՊԱՀԱՆՋՈՒՄ ԵՆՔ, որ բոլոր քաղաքական ուժերը ջանք չխնայեն հող նախապատրաստելու, որպեսզի Հայաստանի հասարակությունը ու հայ ժողովուրդը միավորվի և միասին, միահամուռ կերպով գտնի լուծումներ ստեղծված բազմաշերտ ճգնաժամից դուրս գալու համար։

 

ՀՀ քաղաքացիներին կոչ ենք անում չտրվել սադրանքների, մանիպուլյացիաների, չոտնահարել ուրիշների իրավունքները, հարգել այլ քաղաքացիների ազատ կամքն ու խոսքի իրավունքը։ Ակնկալում ենք փոխադարձ զսպվածություն և խոհեմություն բոլոր քաղաքական ուժերի համակիրների կողմից։ 

 

Կոչ ենք անում միջազգային հանրությանն ու ընտրությունների դիտորդական առաքելություններ իրականացնող միջազգային կառույցներին՝ ապահովել առավելագույն անաչառություն, անկողմնակալություն և թափանցիկություն դիտորդության ժամանակ  և  ընտրություններից հետո երկխոսությունը Հայաստանի իշխանությունների հետ կառուցել ժողովրդավարության, մարդու հիմնարար իրավունքների ու ազատությունների, օրենքի գերակայության հարգման սկզբունքի վրա։

 

Հայտարարությունը բաց է միանալու համար

Բաց հասարակության հիմնադրամներ – Հայաստան

Գլոբալիզացիայի եւ տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոն

Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն 

Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբ

Իրազեկ քաղաքացիների միավորում

Իրական աշխարհ, իրական մարդիկ ՀԿ

Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների ՀԿ

Իրավունքի զարգացման և պաշտպանության հիմնադրամ

Խաղաղության երկխոսություն ՀԿ

Հայ առաջադեմ երիտասարդություն ՀԿ

Համայնքային համախմբման և աջակցության կենտրոն

Հանրային լրագրության ակումբ

Հանուն հավասար իրավունքների կրթական կենտրոն

Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ

Խտրականության դեմ պայքարի և հանուն հավասարության կոալիցիա

Կանանց ռեսուրսային կենտրոն

Tomorrow, on 20 June, Armenia will have a snap parliamentary election. We, the below-signed organizations, hereby express our profound concern about the atmosphere in which this campaign took place. It was marred by unconcealed and unprecedented actions aimed at discrediting and insulting political competitors at any cost and at destroying them in the public eye, as well as spreading of false and fake information, disinformation, insults, and hate speech. This situation has only deepened intolerance within our society, leading to the emergence of new dividing lines and precluding the prospect of restoring solidarity in Armenia and engaging in a civilized dialogue over the country’s future. It also distracts from a genuine debate over key issues such as Armenia’s democratic development, security, rule of law, education, health care, social justice, and transparent and accountable governance.

 

Finally, this election is the first after the 2018 Velvet Revolution, and the urgent issues that remain in the agenda include the achievement of social justice, transparent and accountable governance, and the formation of judicial and legal authorities that will enjoy public trust and safeguard the proper administration of justice.

 

In view of the aforementioned situation during the pre-electoral campaign, we, the below-signed civil society organizations believe that any discussion of the essential problems affecting the state and society and any progress towards solving them require also a civilized dialogue on voting day and in the post-electoral period, as well as an atmosphere of pluralism, preclusion of violence and hate speech, and safeguarding of fundamental rights, including the rights to the freedom of assembly and the freedom of expression, irrespective of the outcome of the election.

 

Armenia’s law-enforcement and state authorities are obliged to act solely within their powers prescribed by law and to maintain the public order while citizens exercise their right to peaceful and unarmed assembly, and to prevent any attempts of violence.

 

Political parties and alliances, as well as their leaders, which expect to receive the votes of Armenia’s citizens during this snap election to the National Assembly, bear direct responsibility for acting in accordance with the principles of a democratic state in their public appeals and positions, and to strive to ensure that their allies and supporters act with due respect for the rights safeguarded in the Constitution.

 

We urge to ensure an atmosphere of mutual respect and civilized dialogue during the voting day and in the post-electoral period, to refrain from conduct undermining democratic principles and human rights values, and to exert the required political will and efforts to facilitate the administration of a free and fair election and the formation of a legitimate government.

 

We hereby demand all political forces to spare no efforts for preparing the ground for the Armenian people and Armenian society to come together and in unity and solidarity to seek ways out of the multi-layered crisis currently faced.


We urge Armenia’s citizens not to give in to provocations and manipulations, not to infringe upon the rights of others, and to respect the free will and freedom of expression of other citizens. We expect all sides and all supporters of the different political forces to demonstrate self-restraint and prudence.

 

We urge the international community and the international election observation missions to ensure utmost impartiality, neutrality, and transparency of their observation activities and to build the post-electoral dialogue with Armenia’s government on the basis of respect for the principles of democracy, fundamental human rights and freedoms, and the rule of law.

 

Others are invited to join this statement.

 

Analytical Centre on Globalization and Regional Cooperation

Armenian Progressive Youth

Asparez Club of Journalists

Centre for Community Mobilization and Support

For Equal Rights NGO

Helsinki Citizens’ Assembly Vanadzor Office

Law Development and Protection Foundation

Non-Discrimination and Equality Coalition

Open Society Foundations – Armenia

Peace Dialogue NGO

Protection of Rights without Borders NGO

Public Journalism Club 

Real World, Real People NGO

Transparency International Anti-Corruption Center

Union of Informed Citizens

Women’s Resource Center

 

[:]

Կիսվել՝

Եթե խախտվել են ձեր իրավունքները`

զանգեք +374 77 042268

Կարդալ նաև

Զեկույցներ

Նմանատիպ նյութեր