Հելսինկյան քաղաքացիական
ասամբլեայի Վանաձորի
գրասենյակ

Բելառուսի իրավապաշտպանները շարունակում են հարձակումների ենթարկվել

Հուլիսի 14-ին կրկին խուզարկություններ են սկսվել Բելառուսի իրավապաշտպանների և քաղաքացիական հասարակության այլ կազմակերպությունների ներկայացուցիչների գրասենյակներում և տներում։ Խուզարկություններից հետո մի շարք ակտիվիստներ ձերբակալվել են։ Վեսնա իրավապաշտպան կենտրոնի մի ներկայացուցչի հետ էլ կապ հաստատել չի ստացվում։

 

Այս առիթով իրավապաշտպան կազմակերպությունը հայտարարություն է տարածել, որում նշել է, որ իրենք գործում են բացառապես օրինական դաշտում և որ նրանց նկատմամբ հետապնդումները քաղաքակական նպատակներ են հետապնդում։

 

Հետապնդումների իրական շարժառիթը մեր անզիջում պայքարն է՝ հանուն մարդու իրավունքների, ժողովրդավարական արժեքների, ընդդեմ խոշտանգումների և անմարդկային, արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի, հանուն կարծիքի ազատ արտահայտման և խաղաղ հավաքների։ Մենք չենք դադարեցնելու մեր իրավապաշտպան գործունեությունը,-նշված է Վեսնա իրավապաշտպան կենտրոնի հայտարարության մեջ։

 

spring96.org

 

Կիսվել՝

Եթե խախտվել են ձեր իրավունքները`

զանգեք +374 77 042268

Կարդալ նաև

Զեկույցներ

Նմանատիպ նյութեր