Հելսինկյան քաղաքացիական
ասամբլեայի Վանաձորի
գրասենյակ

Երբ գերակա է շահը

14 տարի առաջ 2007-ին Թեղուտի ծրագրի իրագործման համար գործադիրը ՀՀ Լոռու մարզի Թեղուտ և Շնող գյուղերի բնակիչներին զրկեց գյուղատնտեսական նշանակության 81,483 հեկտար հողից, հայտարարելով այդ հողերի նկատմամբ բացառիկ գերակա հանրային շահ: Բնակիչներին իրենց հողերի համար, որպես փոխհատուցում, առաջարկվել էր կադաստրային գնից ցածր գին` մեկ քմ հողակտորի համար 37-65 դրամ:

Բնակիչների կարծիքով՝ Թեղուտի հանքի շահագործումը քրեական հանցագործություն էր կազմակերպված պետության և տեղի բնակչության հանդեպ: Եվրոպական դատարանը 8 բնակչի գործերով կայացրել է որոշումներ և ճանաչել մարդկանց խախտված իրավունքը:

Ինչ ազդեցություն ունեցան ՄԻԵԴ որոշումները գերշահույթ ստացած ընկերության վրա: Հնարավոր էր պատշաճ քննություն իրականացնել ու բացահայտել, որ սա ոչ թե պետության շահն է եղել, այլ մի քանի հոգու շահը:

ՀՔԱՎ ղեկավար Արթուր Սաքունցի կարծիքով՝ մինչհեղափոխական անպատժելության արդյունքում ոտնահարված իրավունքների պատասխանատվությունը ընկնում է ներկա իշխանությունների վրա: Ու նրանք պետք է դիրքավորվեն որպես անպատժելիությանը քաղաքական և իրավական գնահատական տվողներ,կամ այդ անպատժելիության նկատմամբ անտարբերություն դրսևորողներ, կամ անպատժելիությունը հովանավորողներ:

Կիսվել՝

Եթե խախտվել են ձեր իրավունքները`

զանգեք +374 77 342268

Կարդալ նաև

Զեկույցներ