«Իրավաբանական կլինիկայի» մասնակիցները կարևորում են նման ծրագրերի անցկացումը ՀՀ-ում։ Մասնակիցների կարծիքով «Իրավաբանական կլինիկան» խորացնում է մասնագիտական գիտելիքները և օգնում է սկսնակ իրավաբաններին ձեռք բերելու նոր գիտելիքներ ու գործնական հմտություններ մարդու իրավունքների պաշտպանության բնագավառում։ Այս տարի մասնակիցները հնարավորություն ունեն նաև ունկնդրելու նոր թեմաներ՝ խղճի և մտքի ազատության, ազգային փոքրամասնութունների իրավունքների, հավաքների ազատության և սեփականության իրավունքի մասին։
2021 թ․ հոկտեմբերի 23-ից մեկնարկել է «Իրավաբանական կլինիկա-2021»-ը։
Կորոնավիրուսային համավարակով պայմանավորված՝ այս տարի ևս ծրագիրը անցկացվում է հեռավար և ընդգրկում է 13 մասնակիցների ՀՀ ողջ տարածքից։
«Իրավաբանական կլինիկա» ծրագիրն անցկացվում է 2013 թ․-ից, ծրագրի շրջանակներում վերապատրաստվել են ավելի քան 100 իրավաբաններ, որոնց մի մասը հաջողությամբ կիրառում է ստացած գիտելիքները մասնագիտական ոլորտում։
Ծրագրի մասնակիցները ՀՀ տարբեր բուհերի իրավագիտության բաժինների ուսանողներ, շրջանավարտներ, ուսուցիչներ և գործող իրավաբաններ են Տավուշի, Սյունիքի, Գեղարքունիքի, Կոտայքի, Լոռու մարզերից և Երևանից։
Մասնակիցները ծրագրի մասին իմացել են ընկերներից, ծանոթներից ու համացանցի միջոցով։ «Դրական կարծիքներ ենք լսել ու որոշել ենք մասնակցել»,– նշում են մասնակիցները։
Իգր Ղազարյանին էլ են ընկերներն առաջարկել մասնակցել ծրագրին։ «Կլինիկայի ընթացքից շատ գոհ եմ, ծրագրից ստանում եմ գործնական գիտելիքներ։ Շատ եմ հավանել դասընթացների անցկացման ձևը»,- նշում է նա։
Իրավագիտության բաժինների ուսանող մասնակիցները փաստում են, որ «Իրավաբանական կլինիկան» ավելի խորացված գիտելիքներ է տալիս, քան համալսարանը, նրանք համատեղում են «Իրավաբանական կլինիկայի» դասընթացներից ստացած գիտելիքները համալսարանական առարկաների շրջանակում ստացածի հետ և էլ ավելի խորացնում դրանք։
Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի և «Մարտունու կանանց համայնքային խորհուրդ» ՀԿ-ի աշխատակից Ձայնիկ Սրապյանն էլ, որ ընտանեկան բռնության հարցերով իրավախորհրդատու է, Ծրագրի շրջանակում ընտանեկան բռնության թեմայով դասընթացի օգնությամբ խորացրել է մասնագիտական գիտելիքները։
Իսկ ահա Հասարակագիտության ուսուցչուհի Մարինե Խումարյանին «Իրավաբանական կլինիկայի» ընթացքում ստացած գիտելիքները օգնում են մասնագիտական խնդիրներին ավելի խորությամբ տիրապետելու և դրանք աշակերտներին փոխանցելու ու սովորեցնելու համար։
«Իրավաբանական կլինիկայի» համակարգող, ՀՔԱՎ գրասենյակի փաստաբան Անի Չատինյանը նշում է, որ այս տարի ծրագիրը առանձնահատուկ է նրանով, որ իրականացվում է հեռավար և սրանով հասանելի դառնում ողջ ՀՀ տարածքում։
Տարեցտարի փոփոխվում և ընդլայնվում է Ծրագրի թեմատիկ շրջանակը։ Իրավաբանական կլինիկայի այս հոսքի մասնակիցները դասընթացներ են անցնում նաև խղճի և մտքի ազատության, ազգային փոքրամասնութունների իրավունքների, հավաքների ազատության և սեփականության իրավունքների մասին։ Չնայած այս թեմաները ծրագրի մեկնարկի տարիներին եղել են, բայց ժամանակի ընթացքում իրենց տեղը զիջել էին ավելի արդիական թեմաների։ Այս տարի որոշեցինք էլ ավելի ընդլայնել դասընթացների թեմատիկան ու ընդգրկել կոնվենցիոն բոլոր իրավունքները։
Ծրագրի նպատակն է բարելավել երիտասարդ իրավաբանների մասնագիտական կարողությունները մարդու իրավունքների պաշտպանության և մարդու իրավունքներին առնչվող տեղեկությունների հավաքագրման բնագավառում։
Առաջիկայում կանդրադառնանք մեր բոլոր դասընթացավարներին ու մասնակիցներին։ Կպատմենք նրանց մասին ավելի մանրամասն։
“Legal Clinic” participants attach great importance to implementation of such programs in the Republic of Armenia. In participants’ opinion, “Legal Clinic” deepens professional knowledge and helps novice lawyers acquire new knowledge and practical skills in the human rights sphere. This year, participants also have an opportunity to study new topics concerning freedom of conscience and thought, rights of national minorities, freedom of assembly and the right to property.
On 23 October 2021, Legal Clinic 2021 was launched.
In connection with the Covid-19 pandemic, this year the program is held remotely, too, and includes 13 participants from the whole territory of the Republic of Armenia.
Legal Clinic has been held since 2013, more than 100 lawyers have been trained in the frame of the program, some of whom successfully apply the knowledge obtained in the professional sphere.
Program participants are students, graduates, teachers and acting lawyers from Tavush, Syunik, Gegharkunik, Kotayk, Lori and Yerevan.
Participants learnt about the program from their friends, acquaintances and the internet. They note, “We have heard positive opinions and decided to participate”.
Igor Ghazaryan participated in the program at the suggestion of his friend. “I’m very pleased with how Clinic is progressing, I’m acquiring practical knowledge. I really like how the trainings are conducted”, he says.
Law department students participating in the program state that Legal Clinic gives more profound knowledge than the university, they combine the knowledge obtained from Legal Clinic trainings with the knowledge obtained in the frame of university subjects and deepen them even more.
Legal adviser on domestic violence issues Dzaynik Srapyan, who works in Gegharkunik province General Jurisdiction Court and “Martuni Women’s Community Council” NGO, deepened her professional knowledge due to the training on domestic violence in the frame of the program.
The knowledge obtained during the Legal Clinic helps social science teacher Marine Khumaryan deepen her insight into professional issues and teach them to her pupils.
Legal Clinic coordinator and HCA Vanadzor lawyer Ani Chatinyan mentions that this year the program is special in that it is being implemented remotely, which makes it available on the whole territory of the Republic of Armenia.
Year by year the program’s thematic coverage changes and expands. Participants of this flow of Legal Clinic also have trainings on freedom of conscience and thought, rights of national minorities, freedom of assembly and right to property. Though those topics were included during the first years of the program, over time they gave way to more relevant topics. This year we decided to expand topics of the trainings and include all Convention rights.
The aim of the program is to improve professional capacities of young lawyers in human rights protection and collection of human rights information.
We will soon present all our trainers and participants and tell more about them.
[:]