Հելսինկյան քաղաքացիական
ասամբլեայի Վանաձորի
գրասենյակ

ՀԿ-ները Տաջիկստանի իշխանություններին կոչ են անում վերականգնել Գորնո-Բադախշան ինքնավար շրջանի համացանցի հասանելիությունը

ՀՔԱՎ-ը Քաղաքացիական համերաշխության պլատֆորմի և այլ ՀԿ-ների հետ համատեղ հայտարարությամբ իր մտահոգությունն է հայտնել, որ Տաջիկստանի իշխանությունները դադարեցրել են Տաջիկստանի Գորնո-Բադախշանի ինքնավար շրջանի համացանցի մատակարարումը, որը մարդկանց զրկում է տեղեկատվության հասանելիությունից և կարող է լուրջ հետևանքներ ունենալ տնտեսության, առևտրի, տեղաշարժի, ինչպես նաև առողջապահության և կրթության վրա։ 

 

Ինքնավար շրջանում համացանցը անհասանելի էր դարձել 2021-ի նոյեմբերի 25-ին, երբ ցուցարարները մի քանի օր շարունակ ակցիաներ էին կազմակերպում շրջանի կենտրոն Խորոգի փողոցներում։ Պետական կառույցներում և բանկերում կապը վերականգնվել էր, բայց հիմնական բնակչությունը, ինչպես նաև միջազգային կազմակերպությունների տեղի գրասենյակները դեռևս համացանցի հասանելիություն չունեն։ 

 

Հայտարարությունն ամբողջությամբ հասանելի է անգլերենով՝ ԱՅՍՏԵՂ

Կիսվել՝

Եթե խախտվել են ձեր իրավունքները`

զանգեք +374 77 042268

Կարդալ նաև

Զեկույցներ