Հելսինկյան քաղաքացիական
ասամբլեայի Վանաձորի
գրասենյակ

Ոստիկանական բռնության 159 դեպք՝ 1 տարում․ բարեփոխման քարքարոտ ուղին

Միայն նախորդ տարվա ընթացքում լրատվամիջոցների հրապարակումների հիման վրա Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակն արձանագրել է ոստիկանության կողմից մարդու իրավունքների խախտման 159 դեպք։ Նկատենք, որ եթե 2021-ին խախտումները, նախորդ տարվա համեմատ, նվազել են ընդամենը 17 տոկոսով, ապա 2019-ի համեմատ դրանք աճել են 43․4 տոկոսով։

 

Ոստիկանության կողմից մարդու իրավունքների խախտման դեպքերի վերաբերյալ ԶԼՄ-ների մշտադիտարկման հիման վրա ներկայացված տեղեկանքում ՀՔԱՎ ներկայացուցիչն ուշադրություն է հրավիրում, որ նախորդ տարի առավելապես խախտվել են քաղաքացիների անձնական ազատության, անձեռնմխելիության, խաղաղ, առանց զենքի հավաքներ անցկացնելու և ֆիզիկական բռնությունից զերծ մնալու իրավունքները։

Կիսվել՝

Եթե խախտվել են ձեր իրավունքները`

զանգեք +374 77 042268

Կարդալ նաև

Զեկույցներ