Ինքնիշխան, անկախ, ժողովրդավարական Ուկրաինայի նկատմամբ Վլադիմիր Պուտինի կողմից սանձազերծած լայնամասշտաբ, արյունաբեր պատերազմը հանցագործություն է, ինչպես ռազմական ճանապարհով կոնֆլիկտի լուծման ցանկացած այլ փորձ։
Անտեսելով միջազգային կառույցների և պետությունների ջանքերը՝ դիվանագիտական միջոցներով լուծելու գոյություն ունեցող խնդիրները, անտեսելով ոչ մի հիմնավորում չունեցող հարձակման, պատերազմի կանխմանն ուղղված առաջարկներն ու փորձերը՝ Վ․ Պուտինի հրապարակային սպառնալիքները, ագրեսիվ հռետորաբանությունը և ռազմական գործողություններ իրականացնելուն ուղղված հրամանները հանգեցրել են մի իրավիճակի, որն իր հետևանքներով աննախադեպ է Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո մարդկային քաղաքակրթության պատմության ողջ ընթացքում։
Ռուսաստանի գործողությունները որևէ ընդհանրություն չունեն ցանկացած իրավական պետության նորմերի և արժեքների հետ։ Ավելին, Վ․ Պուտինն իր սանձազերծած պատերազմով մարտահրավեր է նետում ողջ մարդկային քաղաքակրթության գոյությանը։
Մեզ՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացիներիս համար առավել քան ակնառու են պատերազմի միջոցով որևէ խնդրի լուծման դառը հետևանքները, որոնց առնչվեցինք 2020 թ․ սեպտեմբերի 27-ին Ալիևի վարչակազմի սանձազերծած 44-օրյա պատերազմի ընթացքում։
Հաշվի առնելով հնարավոր և իրական ռիսկերը՝ ներքաշելու Հայաստանի Հանրապետությանը Ուկրաինայի նկատմամբ ագրեսիվ պատերազմին, մենք՝ ներքոնշյալ կազմակերպություններս և անհատներս, հրապարակավ պահանջում ենք ՀՀ Կառավարությունից ոչ միայն դատապարտել Ուկրաինայի նկատմամբ սանձազերծած պատերազմը պուտինյան ռեժիմի կողմից, այլև կանխել Հայաստանի Հանրապետության քաղաքացիների ներքաշումը այդ հակամարդկային և հակաքաղաքակրթական հանցավոր արկածախնդրության մեջ։
Հայաստանի Հանրապետության իշխանությունները պարտավոր են հետևողական լինել և ելնել իրենց կողմից բազմիցս հնչեցրած սկզբունքից, որ ցանկացած խնդիր պետք է լուծվի միմիայն խաղաղ ճանապարհով, և ոչ թե ուժի կիրառման սպառնալիքի ու պատերազմի միջոցով։
Միաժամանակ ՀՀ իշխանություններից պահանջում ենք անհրաժեշտ ջանքեր կիրառել՝ պատերազմական գործողություններից տուժած քաղաքացիներին մարդասիրական օգնություն տրամադրելու համար։
Հայտարարությանը միանալու համար խնդրում ենք լրացնել Ձեր տվյալները՝ այստեղ
1. Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ |
2. «Ասպարեզ» լրագրողների ակումբ |
3. Կանանց իրավունքների տուն |
4. Համայնքային համախմբման և աջակցության կենտրոն ՀԿ |
5. Խաղաղության երկխոսություն ՀԿ |
6. Հելսինկյան ասոցիացիա իրավապաշտպան ՀԿ |
7. «Ազատ քաղաքացի» քաղաքացիական նախաձեռնությունների աջակցման կենտրոն ՀԿ |
8. Հայ առաջադեմ երիտասարդություն ՀԿ |
9. «Ռեստարտ Գյումրի» նախաձեռնությունների կենտրոն ՀԿ |
10. Կանանց ռեսուրսային կենտրոն ՀԿ |
11. Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների ՀԿ |
12. Փինք իրավապաշտպան ՀԿ |
13. Խտրականության դեմ պայքարի և հանուն հավասարության կոալիցիա |
14. Հայաստանի կինոգետների և կինոլրագրողների ասոցիացիա |
15. Հանրային լրագրության ակումբ |
16. Հանուն հավասար իրավունքների կրթական կենտրոն ՀԿ |
17. Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոն |
18. Գայանե Շագոյան |
19. Գագիկ Բաբախանյան, հոգեբույժ |
20. ՏԻՐ ՄԵԴԻԱ |
21․ ԴԻԱՍԵՐՎ ՍՊԸ |
22․ Վարդան Համբարձումյան, ՀՀ քաղաքացի |
23. «Մշակութային և սոցիալական նարատիվների լաբորատորիա» ՀԿ |
24. Արմեն Աղաջանով, ՀՀ քաղաքացի |
25․ Սինեմարթ ԵՀԿ |
26․ Գյումրու առաջընթաց ՔՀԶԿ ՀԿ |
27․ Վ. Բաբայան, Նիդեռլանդների քաղաքացի |
28. Հայկ Թարփոշյան, ՀՀ քաղաքացի |
29․ Արման Հարությունյան, ՀՀ քաղաքացի |
30․ Անտոն Իվչենկո, ՀՔԱՎ |
31. Նոր Սերունդ Մարդասիրական ՀԿ |
32. Սպիտակի Հելսինկյան խումբ իրավապաշտպան ՀԿ |
33. Ալլա Մանվելյան |
34. Օհանյան Գրիգոր |
35. Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության կոալիցիա |
36. Սեռական բռնության ճգնաժամային կենտրոն |
37. Լարիսա Մինասյան |
The large-scale bloody aggression unleashed by Russia against independent and sovereign Ukraine is a crime as is any other attempt to resolve a conflict by military warfare.
By ignoring all mediation attempts by the international community to resolve issues through diplomacy, by rejecting all offers to avoid unjustified military attack, by employing militaristic rhetoric of threats and intimidation, V. Putin instigated a situation that bears consequences unprecedented since WWII in their severity.
Russia’s actions are rooted in norms and values that are incompatible with those of a rule-of-law state. Moreover, by this war, V. Putin challenges the entire civilized order.
For us, the citizens of Armenia, the consequences of attempts to resolve conflicts by military force are more than obvious; we lived through them during the 44-Day war unleashed on us by Aliev’s regime.
Considering the real potential risks of Armenia’s being dragged into the conflict, we urge the Armenian government not only to condemn Russia’s aggression but also take active measures to exclude any participation or engagement of any Armenian citizen in this inhumane enterprise.
Armenian authorities must be consistent in their adherence to resolve conflicts by peaceful means and not with force and the threat of war. In the meantime, we demand that the government make necessary arrangements to send humanitarian assistance to those suffering from the conflict.
1. Helsinki Citizens’ Assembly-Vanadzor |
2. “Asparez” Journalists’ Club |
3. Women’s Rights House |
4. Centre for community mobilization and support NGO |
5. Peace Dialogue NGO |
6. Helsinki Association for Human Rights NGO |
7. “Free Citizen” Civic Initiatives Support Center NGO |
8. Armenian Progressive Youth NGO |
9. Restart Gyumri – Initiative Centre NGO |
10. Women’s resource center NGO |
11. Protection of Rights without Borders |
12. Pink human rights defender NGO |
13. Non-Discrimination and Equality Coalition |
14. Armenian Association of Film Critics and Cinema Journalists |
15. Public Journalism Club |
16. For Equal Rights educational center NGO |
17. Analytical Centre on Globalization and Regional Cooperation |
18. Gayane Shagoyan |
19. Gagik Babakhanyan, psychiatrist |
20. TIR MEDIA |
21․ Diaserv Ltd |
22․ Vardan Hambardzumyan, Citizen of Armenia |
23․ Cultural and Social Narratives Laboratory NGO |
24․ Armen Aghajanov, Citizen of Armenia |
25․ Cinemart youth NGO |
26․ Progress of Gyumri CSDC |
27․ V. Babayan, Nedherlands |
28․ Hayk Tarposhyan, Citizen of Armenia |
29․ Arman Harutyunyan, Citizen of Armenia |
30․ Anton Ivchenko, HCAV |
31. New Generation Humanitarian NGO |
32. Spitak Helsinki Group Human Rights NGO |
33. Alla Manvelyan |
34. Ohanyan Grigor |
35. Coalition to Stop Violence Against Women |
36. Sexual Assault Crisis Center |
37․ Larissa Minassian |
|
|
|
|
[:]