Հելսինկյան քաղաքացիական
ասամբլեայի Վանաձորի
գրասենյակ

Քաղհասարակության ներկայացուցիչները նամակ են հղել ՀՀ նախագահին «ՀՀ ընդերքի մասին օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի առաջիկա քննարկման վերաբերյալ

Քաղհասարակության ներկայացուցիչները նամակ են հղել ՀՀ նախագահ Վահագն Խաչատրյանին՝ ապրիլի 12-ին ՀՀ ԱԺ հերթական նիստում «ՀՀ ընդերքի մասին օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծի քվեարկության դրվելու առնչությամբ։ Նամակում ասվում է․«Ապրիլի 12-ին ՀՀ ԱԺ հերթական նիստում պետք է քվեարկության դրվի «ՀՀ ընդերքի մասին օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը:

Քաղաքացիական հասարակության կազմակերպությունները հանդես են եկել հայտարարությամբ այդ հակաժողովրդավարական և հակասահմանադրական օրինագծի դեմ, որը ոտնահարում է մարդու իրավունքները։ Քաղաքացիական հասարակության առաջարկներից ոչ մեկը չի ընդունվել օրինագծի հեղինակների կողմից։

Կոչ ենք անում ձեզ, որպես ՀՀ նախագահ, ՀՀ Սահմանադրության երաշխավոր, ՀՀ ազգային ժողովի կողմից  տվյալ վիճահարույց օրինագիծը ընդունելու դեպքում չստորագրել այն և հետ ուղարկել  լրամշակման նպատակով»։

 

Քաղհասարակության դիմումը ՀՀ նախագահ Վահագն Խաչատրյանին

 

cvmedia.am

Կիսվել՝

Եթե խախտվել են ձեր իրավունքները`

զանգեք +374 77 042268

Կարդալ նաև

Զեկույցներ

Նմանատիպ նյութեր