Հելսինկյան քաղաքացիական
ասամբլեայի Վանաձորի
գրասենյակ

Գյումրիում տարեց մարդկանց ծեծելու մասին հրապարակման հիման վրա ՀՔԱՎ-ը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել

2022 թ․ մայիսի 9-ին հրապարկվել է «Հանրապետական և դաշնակցական խուժանները երեկ Գյումրիում ծեծել են 80-անց մարդկանց» վերտառությամբ տեսանյութ, որի ուսումնասիրությունից ակնհայտ է դառնում, որ այն պարունակում է առերևույթ հանցագործության տարրեր։

 

ՀՔԱ Վանաձորի գրասենյակը նույն օրը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազին։

 

ՀՔԱՎ-ը ՀՀ գլխավոր դատախազից պահանջել է միջոցներ ձեռնարկել հաղորդումամբ ներկայացված նյութով արձանագրված դեպքերի շուրջ համապատասխան քննություն կատարելու, հանցագործության հատկանիշներ հայտնաբերելու դեպքում՝ քրեական գործ հարուցելու, պատասխանատուներին հայտնաբերելու և համապատասխան պատասխանատվության ենթարկելու ուղղությամբ։

 

ՀՔԱ Վանաձորի գրասենյակը ցուցարարների և լրատվամիջոցների ներկայացուցիչների նկատմամբ բռնություն գործադրելու դեպքերի վերաբերյալ  հանցագործության մասին հաղորդումներ էր ներկայացրել մայիսի 2-ին և 5-ին։

 

Կիսվել՝

Եթե խախտվել են ձեր իրավունքները`

զանգեք +374 77 042268

Կարդալ նաև

Զեկույցներ

Նմանատիպ նյութեր