Հելսինկյան քաղաքացիական
ասամբլեայի Վանաձորի
գրասենյակ

ՆԳՆ ստորաբաժանումներում պետք է գործառութային անկախությունը երաշխավորված լինի․ Սաքունց.

Շրջանառվում է նոր նախագիծ, որով առաջարկվում է միավորել Ոստիկանությունը, ԱԻՆ-ը և միգրացիոն ծառայությունը՝ Ներքին գործերի նախարարության ներքո:  Ի՞նչ կփոխի նոր համակարգը: «Տարիներ շարունակ խոսում էինք իրավապահ մարմինների և հատկապես Ոստիկանության նկատմամբ խորհրդարանական վերահսկողության մասին, ի դեմս այս նոր նախագծի, դա դառնում է իրականություն»,- այս մասին նշեց Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար, իրավապաշտպան Արթուր Սաքունցը՝ հավելելով, որ Սահմանադրությունը պետք է փոխվի, որպեսզի խորհդարանական վերահսկողությունը լինի արդյունավետ:

 

«Շատ կարևոր է, թե ինչպես է ստեղծվելու ՆԳՆ-ն, ինչ կանոնադրություն է լինելու, որը վերեբերելու է ստորաբաժանումների համագործակցությանը: ՆԳՆ ստորաբաժանումներում պետք է գործառութային անկախությունը երաշխավորված լինի: Պատասխանատվությունը պետք է բարձրանա»,- ընդգծեց Սաքունցը։

 

Կիսվել՝

Եթե խախտվել են ձեր իրավունքները`

զանգեք +374 77 342268

Կարդալ նաև

Զեկույցներ