Հելսինկյան քաղաքացիական
ասամբլեայի Վանաձորի
գրասենյակ

ՀՀ-ն կատարում է ՌԴ դեսպանության հղած նոտայի պահանջները․ Սաքունց

«ՀՀ Ոստիկանութան պահվածքն Ազատության հրապարակում, ըստ էության, կարող ենք համարել ՌԴ դեսպանության նոտայի պահանջների կատարում. լռեցնել այդպիսի ձայները»,- այս մասին «Ուկրաինայում Ռուսաստանի ագրեսիայի դեմ բողոքող քաղաքացիներին ոստիկանությունը բերման ենթարկեց. ինչո՞ւ» առցանց քննարկման ժամանակ այս մասին նշեց Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի նախագահ, իրավապաշտպան Արթուր Սաքունցը: «Սա բացահայտում է այն իրավիճակը, որ գոյություն ունի ՀՀ-ի և ՌԴ-ի միջև. պուտինյան ռեժիմը թելադում է, թե ինչ անել ՀՀ-ում, ինչպես կառավարել, ինչպես վեաբերվել կարծիքների արտահայտման ազատությանը: Ոստիկանության գործողությունները կարող են տեղավորվել անկախությունը խնամելու տրամաբանության մեջ. իհարկե ոչ: Սա ակնհայտ նահանջ է անկախ և ինքնիշխան պետության դիրքերից՝ տուրք տալով բռնապետական ռեժիմի կողմի լկտի և ցինիկ պահանջներին՝ կասեցնել խոսքի և կարծիքի ազատ արտահայտումը Հայաստանում»: Մանրամասները՝ տեսանյութում:

Կիսվել՝

Եթե խախտվել են ձեր իրավունքները`

զանգեք +374 77 342268

Կարդալ նաև

Զեկույցներ