Հելսինկյան քաղաքացիական
ասամբլեայի Վանաձորի
գրասենյակ

Ադրբեջանի ագրեսիայի հարցով Հայաստանի ՀԿ-ները դիմել են ՄԱԿ-ի Մարդու իրավունքների հանձնակատարին

Հայաստանի քաղաքացիական հասարակության կազմակերպությունները, Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստանի նախաձեռնությամբ ու համակարգմամբ, նամակով դիմել են ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գերագույն հանձնակատար Ֆոլքեր Թյուրքին՝ կոչ անելով հանձնակատարի գրասենյակին միջոցներ ձեռնարկել Ադրբեջանի կողմից Հայաստանի դեմ շարունակվող ագրեսիայի կապակցությամբ։

 

«Մենք պահանջում ենք փաստահավաք առաքելության տեղակայում՝ Հայաստանի դեմ Ադրբեջանի կողմից ՀՀ սուվերեն տարածքում իրականացրած երկօրյա հարձակման ընթացքում մարդու իրավունքների և միջազգային մարդասիրական իրավունքի խախտումները հետաքննելու նպատակով։ Ի հավելումն, մենք պահանջում ենք նաև երկարաժամկետ մոնիթորինգային առաքելության տեղակայում Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանին՝ որպես ուժի կիրառումը և մարդու իրավունքների հետագա խախտումները կանխարգելող միջոց»,- ասված է նամակում, որը ստորագրել են քաղհասարակության ավելի քան 2 տասնյակ կազմակերպություններ։

 

Նամակում քաղհասարակության կազմակերպությունները հիշեցրել են, որ սեպտեմբերի 13-ին Ադրբեջանը լայնածավալ ռազմական հարձակում է սկսել Հայաստանի դեմ՝ թիրախավորելով թե՛ ռազմական, թե՛ քաղաքացիական օբյետկները՝ կոպտորեն խախտելով ՄԱԿ-ի կանոնադարությունը և Ժնևյան կոնվենցիաները։

 

«Կարևոր է, որպեսզի Ադրբեջանի ագրեսիան չդիտարկվի որպես առանձին դեպք, այլ ընկալվի ավելի լայն տարածաշրջանային համատեքստում։ Տարածաշրջանում նկատվում է ուժի կիրառման միջոցով որոշակի նպատակների հասնելու նոր միտում։ Սովորաբար, ագրեսոր երկիրն ավելի մեծ և ավտորիտար պետություն է, որը հարձակում է գործում ժողովրդավար հարևանի վրա։ Այս միտումը վտանգավոր նախադեպ է ստեղծում՝ սովորական դարձնելով ուժի կիրառումը և թուլացնելով միջազգային ինստիտուտներն ու ձևաչափերը, այդ թվում՝ ՄԱԿ-ը, որոնք ստեղծվել են կարգավորելու և կանխելու հակամարտությունները։ Այս միտումն ավելի լայն համատեքստում խարխլում է ժողովրդավարությունն ու մարդու իրավունքները։ Այս առումով, համարժեք և անզիջում միջազգային արձագանքը չափազանց կարևոր է իրավիճակի վատթարացումը և մարդու իրավունքների միջազգային ինստիտուտների հետագա խարխլումը կանխելու համար։ Պատերազմի ավարտից ի վեր մենք տարածաշրջանում ավելի մեծ միջազգային ներգրավվածության և ներկայության կոչ ենք արել` վերջ դնելու Բաքվի՝ հակամարտության «կարգավորման» թշնամական մոտեցմանը: Սա հիմա անհրաժեշտ է առավել, քան երբևէ։ Մարդու իրավունքների խախտումներն արձանագրող փաստահավաք առաքելությունը վերջին ագրեսիայի համատեքստում կլինի միջազգային ներգրավածությունը վկայող հզոր միջոց: Մենք նաև կոչ ենք արել քաղաքացիական դիտորդական առաքելություն իրականացնել երկու երկրների սահմանի երկայնքով, և դա շարունակում է արդիական հարց մնալ ապատեղեկատվական արշավների և Ադրբեջանի կողմից ուժի շարունակական կիրառման լույսի ներքո:

 

Մենք անհանգստացած ենք, որ առանց պատշաճ միջոցների ստեղծված իրավիճակը ոչ միայն կվատթարացնի դրությունը Հայաստանում, այլ նաև կազդի ամբողջ տարածաշրջանի վրա: Հայաստանի ինքնիշխանության դեմ հարձակումը պետք է վճռական հակազդեցության արժանանա՝ կանխելու մարդու իրավունքների ու միջազգային հումանիտար իրավունքի հետագա հնարավոր խախտումները»,- ասված է ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գերագույն հանձնակատարին ուղղված նամակում։

 

Նամակը ստորագրել են Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստանը, «Ագաթ» հաշմանդամություն ունեցող կանանց իրավունքների պաշտպանության կենտրոն ՀԿ, «Խաղաղության երկխոսություն» ՀԿ, «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ, Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնը, Հայ առաջադեմ երիտասարադություն ՀԿ, Համայնքային համախմբման եւ աջակցության կենտրոնը, «Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության» կոալիցիան, Գորիսի մամուլի ակումբը, Հելսինկյան  քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը, «Իրավունքի ուժ» ՀԿ, Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբը, Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնը, Իրազեկ քաղաքացիների միավորումը, Հանրային լրագրության ակումբը, Մարտունու կանանց համայնքային խորհուրդ ՀԿ, «Փինք» իրավապաշտպան հասարակական կազմակերպությունը, Հակախտրականության և հավասարության կոալիցիան, «Իրական աշխարհ, իրական մարդիկ» ՀԿ, Սեռական բռնության ճգնաժամային կենտրոնը, Սպիտակի Հելսինկյան խումբ ՀԿ, «Հասարակություն առանց բռնության» ՀԿ, «Կանանց աջակցման կենտրոն» ՀԿ, «Կանանց իրավունքների տուն» ՀԿ։

A group of Armenian civil society organizations, led by Open Society Foundations – Armenia, submitted a letter to the United Nations High Commissioner for Human Rights Volker Türk calling for OHCHR’s intervention in relation to the ongoing aggression by Azerbaijan against Armenia.

 

“Specifically, we request the deployment of a fact-finding mission to investigate violations of human rights and humanitarian law during the two-day attack Azerbaijan launched against Armenia, in the sovereign territory of the latter. In addition, we request a longer-term monitoring mission along the border between Armenia and Azerbaijan as a preventive measure for further use of force and human rights abuses”, says the letter, signed by Armenian NGOs.

 

On 13 September 2022, Azerbaijan launched a military offensive operation across the whole Eastern and South-Eastern border with Armenia, striking military targets and civilian infrastructure alike, in gross violation of the UN Charter and Geneva Conventions.

 

“It is important that Azerbaijan’s aggression is not seen as an isolated case and that it is understood in its broader regional context. Across the region, there is a new trend of using force to advance certain objectives. Typically, the aggressor is a much larger authoritarian country that is attacking its democratic neighbor. This trend is setting a dangerous precedent of normalizing the use of force and weakening international frameworks and institutions designed to resolve and prevent conflicts, including the UN. It is also undermining democracy and human rights more broadly.  In this context, an adequate and uncompromising international response is crucial to prevent the worsening of the situation and further undermining the international human rights framework and institutions.

 

Since the end of the war, we have been calling for greater international engagement and presence in the region to try to stop Baku’s hostile approach towards “resolving” the conflict. This is now needed more than ever, and a fact-finding mission concerning human rights violations in the context of recent aggression would be a powerful way of engagement. We have also been calling for a civilian monitoring mission along the border between the two countries, and this continues to be relevant in the light of disinformation campaigns and the continued use of force by Azerbaijan. Without proper measures, we worry that the current situation will not only worsen the situation in Armenia but will have a spillover effect on other parts of the region and beyond. The attack on the sovereignty of Armenia deserves strong action to prevent further violations of international human rights and humanitarian law”, says the letter addressed to the United Nations High Commissioner for Human Rights.

 

The letter is signed by Open Society Foundations – Armenia, “Agate” Rights Defense Center for Women with Disabilities, “Peace Dialogue” NGO,  “Protection of Rights without Borders” NGO, Analytical Center on Globalization and Regional Cooperation, Armenian Progressive Youth NGO, Centre for Community Mobilization and Support NGO, Coalition of Domestic Violence Support Center, Coalition to Stop Violence against Women, Goris Press Club, Helsinki Citizens’ Assembly – Vanadzor , Human Rights Power NGO, Journalists Club “Asparez”, Martuni Women’s Community Council NGO, Non-Discrimination and Equality Coalition, Pink Human Rights Defender NGO, Public Journalism Club, “Real World, Real People” NGO, Sexual Assault Crisis Center, Society Without Violence, Spitak Helsinki Group, Transparency International Anti-Corruption Center , Union of Informed Citizens, Women’s Support Center, Women’s Rights House.

[:]

Կիսվել՝

Եթե խախտվել են ձեր իրավունքները`

զանգեք +374 77 042268

Կարդալ նաև

Զեկույցներ

Նմանատիպ նյութեր