Հելսինկյան քաղաքացիական
ասամբլեայի Վանաձորի
գրասենյակ

Ագոս թերթն անդրադարձել է ՀՀ վերադարձած ռազմագերիների խնդիրներին

Ագոս թերթը երկու հոդված է հրապարակել՝ անդրադառնալով ՀՀ վերադարձած ռազմագերիների հոգեկան առողջության խնդիրներին և նրանց՝ պարտադիր ժամկետային զինվորական ծառայությունը շարունակելու պարտադրանքին։

 

Ագոս թերթին տված հարցազրույցում ՀՔԱ Վանաձորի գրասենյակի նախագահ Ա․ Սաքունցը ներկայացրել է ՀՔԱՎ գործունեությունը՝ խոսելով Ադրբեջանի Հանրապետության կողմից սանձազերծած քառասունչորսօրյա և երկօրյա պատերազմների պատճառով գերեվարված անձանց և նրանց ընտանիքների իրավունքների պաշտպանության մասին։

 

ՀՔԱՎ Պաշտպանության և անվտանգության բնագավառի նկատմամբ քաղաքացիական վերահսկողության բաժնի նախկին համակարգող Արմինե Սադիկյանը ներկայացրել է հոգեկան առողջության խնդիրներ ձեռք բերած ռազմագերիների իրավուքների խախտման դեպքերը , նրանցից որոշներին հոգեբուժարանում՝ ճաղավանդակների հետևում պահելու հետևանքները և այս առումով օրենքի բացերը, ինչպես նաև հոգեբուժական բաժանմունքում պահման անմխիթար պայմանները։

 

Ամբողջական հոդվածները թուրքերեն տարբերակով՝ ԱՅՍՏԵՂ և ԱՅՍՏԵՂ

 

Կիսվել՝

Եթե խախտվել են ձեր իրավունքները`

զանգեք +374 77 042268

Կարդալ նաև

Զեկույցներ

Նմանատիպ նյութեր