Հելսինկյան քաղաքացիական
ասամբլեայի Վանաձորի
գրասենյակ

Պայքար Վրաստանում առաջարկվող «օտարերկրյա գործակալների» օրենքի նախագծի դեմ

ՀՔԱ Վանաձորի գրասենյակը, Քաղաքացիական համերաշխության պլատֆորմի մյուս կազմակերպությունների հետ համատեղ, իր մտահոգությունն է հայտնում Վրաստանում «Ժողովրդական իշխանություն» նորաստեղծ նախաձեռնության կողմից առաջարկված «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքի նոր նախագծի վերաբերյալ։ Մենք գտնում ենք, որ օրենքի նախագիծը վերահսկող և սահմանափակող է, և որը  կրկնօրինակում է ավտորիտար պետությունների պրակտիկան,խաթարում է միավորումներ ստեղծելու  և արտահայտվելու ազատությունը` լուրջ վտանգ ներկայացնելով երկրում ժողովրդավարության և քաղաքացիական հասարակության համար: 

Վրաստանի խորհրդարանում նախաձեռնվել է «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքի նախագիծը։ Օրենքի նախագիծը նպատակ ունի ստեղծել օտարերկրյա ֆինանսավորում ստացող ոչ առևտրային կազմակերպությունների և լրատվամիջոցների ռեգիստր, որտեղ կգրանցվեն բոլոր ոչ առևտրային իրավաբանական անձինք և լրատվամիջոցները, որոնք իրենց եկամուտների 20%-ից ավելին ստանում են օտար ուժերից։

Նման օրենքները հաճախ արդարացվում են ազգային ինքնիշխանության պաշտպանության և քայքայիչ արտաքին ազդեցությունից պաշտպանվելու կոչերով, սակայն, իրականում, դրանք միջոցներ են ընձեռում սահմանափակելու ՀԿ-ների գործելու հնարավորությունը՝ միաժամանակ ոտնահարելով միավորումների ազատությունը:

Հայտարարությունն ամբողջությամբ՝ ԱՅՍՏԵՂ ։

Կիսվել՝

Եթե խախտվել են ձեր իրավունքները`

զանգեք +374 77 042268

Կարդալ նաև

Զեկույցներ

Նմանատիպ նյութեր