Հելսինկյան քաղաքացիական
ասամբլեայի Վանաձորի
գրասենյակ

Հայ իրավապաշտպաններն անընդունելի են համարում Ռուսաստանի քաղաքացիների արտահանձնումը: Кавказский Узел

Кавказский Узел-ի հետ զրույցում ՀՔԱՎ գրասենյակի նախագահ Արթուր Սաքունցը նշել է, որ միջազգային կոնվենցիաների խախտում է ՌԴ քաղաքացու արտահանձնումը։ Հիշեցնենք, որ ՌԴ քաղաքացին հետախուզման մեջ է դասալքության համար և այժմ կալանավորված է Երևանում։ Արտահանձնումն անընդունելի է, եթե մտավախություն կա, որ անձը կենթարկվի հետապնդման։։ 

 

Դեռևս չի եղել դեպք, երբ Հայաստանը քաղաքական հոդվածով որևէ մեկին արտահանձնի, որքան էլ հոդվածը լուրջ լինի, հավելեց Սաքունցը։ Նրա խոսքով, ՌԴ քաղաքացիների կալանավորման կամ ձերբակալման մասին տվյալները չեն հրապարակվում, քանի որ կա մտավախություն, որ կարող են ճնշումներ գործադրվել Հայաստանի իշխանությունների վրա։ «Եղել են դեպքեր, երբ ռուսները քաղաքական ապաստան են խնդրել։ Եղել են դեպքեր՝ չհեռանալու մասին գրավոր պարտավորության դիմումի և Ռուսաստանին չհանձնող երրորդ երկիր տեղափոխվելու մասին»,- պարզաբանեց նա։

 

Հոդվածն ամբողջությամբ՝ ԱՅՍՏԵՂ

 

Կիսվել՝

Եթե խախտվել են ձեր իրավունքները`

զանգեք +374 77 042268

Կարդալ նաև

Զեկույցներ