ՀՔԱ Վանաձորի գրասենյակը հայտարարում է մրցույթ գրասենյակի իրավաբանի թափուր հաստիքի համար։
✅ Հիմնական պարտականությունները
-
Տրամադրել իրավաբանական խորհրդատվություն
-
Կազմել իրավաբանական անհրաժեշտ փաստաթղթեր
-
Մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում դատական ներկայացուցչություն կազմակերպության դատական գործերի շրջանակներում:
-
Ախտորոշել մարդու իրավունքների խախտման բնույթը, խնդրի ռազմավարական և նախադեպային նշանակությունը և իրականացնել ռազմավարական դատավարություններ:
-
Մասնակցել Իրավաբանական բաժնի կողմից իրականացվող վերլուծությունների, հետազոտությունների և զեկույցների պատրաստմանը:
-
Պատրաստել միջազգային զեկույցներ Իրավաբանական բաժնի գործերի շրջանականերում (սահմանված չափանիշներով, ըստ պահանջի):
-
Հրատապ դեպքերում համակարգել արագ արձագանքման խմբի աշխատանքները
-
Պատրաստել հաշվետվություններ (ըստ պահանջի):
✅ Անհրաժեշտ հմտություններ, որակներ
-
Բարձրագույն իրավաբանական կրթություն
-
Փաստաբանական արտոնագիր կամ դեռևս փաստաբանական դպրոցի ունկնդիր
-
Աշխատանքային փորձ իրավաբանության ոլորտում(ցանկալի է)
-
Վերլուծական հմտություններ
-
Համակարգչային հմտություններ(Google docs)
-
Հայերեն լեզվի գերազանց իմացություն, Օտար լեզուների իմացություն (ցանկալի է)
-
Մարդու իրավունքների մասին նվազագույն գիտելիքներ և արժևորում
-
Հաղորդակցվելու և թիմում աշխատելու հմտություններ
-
Պատրաստակամություն մասնակցելու մասնագիտական վերապատրաստումների
-
Արտաժամյա աշխատանք կատարելու պատրաստակամություն (ըստ պահանջի)
-
Պատրաստակամություն պաշտպանելու կազմակերպության թիրախ խմբերի իրավունքները, ինչպիսիք են հոգեկան առողջության խնդիներ ունեցող, ազատազրկված, կալանավորված, թմրամիջոց գործածող անձինք, զինծառայողներ, զորակոչիկներ և այլք:
Կազմակերպության սկզբունքն է` հավասար աշխատանքային հնարավորություններ բոլորի համար՝ հիմնված մասնագիտական կարողությունների և որակավորման վրա։ ՀՔԱՎ-ը բացառում է որևէ խտրականություն` սեռի, տարիքի, ազգային պատկանելիության, առողջական, սոցիալական վիճակի, ռասայի, մաշկի գույնի, սեռական կողմնորոշման կամ կրոնի հիման վրա: Սա վերաբերում է բոլոր գործողություններին և գործընթացներին, ներառյալ անձնակազմի ընտրությունը, ներգրավումը, աշխատանքի ընդունումը, աշխատանքից ազատումը, աշխատանքի նշանակումը, փոխհատուցումը կամ միջանձնային հարաբերությունները:
Դիմելու վերջնաժամկետը դեկտեմբերի 20-ն է։ Ընտրված անձինք կհրավիրվեն հարցազրույցի, կանցնեն աշխատանքային փորձաշրջան՝ 1 ամիս։
Աշխատավայրը՝ ք. Երևան, Կոմիտաս 32/33,
կամ
ք․ Վանաձոր, Տիգրան Մեծ 59 ,
Աշխատաժամերը՝ 9:30-18:30:
Դիմելու համար անհրաժեշտ է ուղարկել ինքնակենսագրականը (PDF ֆորմատով, հայերեն) hr@hcav.am էլ. հասցեին, վերնագրի դաշտում նշելով՝ <<Իրավաբանի թափուր հաստիք>>։