Հելսինկյան քաղաքացիական
ասամբլեայի Վանաձորի
գրասենյակ

Ո՞վ է մեղավոր բանակում 86 մահվան մեջ՝ 1 տարում․ ինչպես կասեցնել ոչ մարտական մահերը

Փոխվում են պաշտպանության նախարարներ, իշխանություններ, սակայն ՀՀ Զինված ուժերում ոչ կանոնադրային հարաբերությունների պատճառով սպանությունները չեն դադարում։ Հակառակը, իրավապաշտպաններն ահազանգում են խաղաղ պայմաններում մահացության դեպքերի աճի մասին։ Ըստ նրանց՝ 2023 թվականին մահացել է 75 զինծառայող։

 

2024-ը նույնպես սկսվեց զինծառայողների մահերով։ Մարտական դիրքում հայտնաբերվեցին պայմանագրային զինծառայող Կարեն Կարապետյանի և Միքայել Դանիելյանի դիերը: Երկու դեպքով էլ քրեական վարույթ է նախաձեռնվել։ Երրորդ դեպքը ժամկետային զինծառայողի մահն է, ըստ պաշտոնական վարկածի՝ ձնահոսքի հետևանքով։

 

Ի դեպ, ուղիղ մեկ տարի առաջ այս օրերին՝ հունվարի 19-ին, Ազատ գյուղում հրդեհի հետևանքով մահացավ 15 զինծառայող։ Ինչպես այն ժամանակ, հիմա նույնպես՝ ՀՀ ռազմաքաղաքական ղեկավարությունը հրահանգել է հրամանատարական կազմին միջոցառումներ ձեռնարկել՝ դեպքերը բացառելու նպատակով։

 

Արդյո՞ք հանձնարարականները գործի կվերածվեն, ինչո՞ւ են շարունակվում ՀՀ Զինված ուժերում խաղաղ պայմաններում մահերը և ո՞վ է պատասխանատու։ Factor TV-ի տաղավարում հրավիրված քննարկմանը մասնակցում են 

  • Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար, իրավապաշտպան Արթուր Սաքունցը,
  • «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ ղեկավար, իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը,
  • Իրավապաշտպան Զարուհի Հովհաննիսյանը,
  • «Ողջ մնալու արվեստ» կազմակերպության ղեկավար Վովա Վարդանովը։

 

Մանրամասները՝ տեսանյութում։

© factor.am

 

Կիսվել՝

Եթե խախտվել են ձեր իրավունքները`

զանգեք +374 77 042268

Կարդալ նաև

Զեկույցներ

Նմանատիպ նյութեր