Այսօր՝ փետրվարի 2-ին տեղի ունեցավ ՀՔԱՎ գրասենյակի նախաձեռնած «Մարդու իրավունքների վիճակը ՀՀ Զինված ուժերում» հանրային քննարկումը։ Քննարկման բանախոսներն էին
- Արթուր Սաքունց, ՀՔԱՎ գրասենյակի նախագահ
- Նազելի Մովսեսյան, ՀՔԱՎ գրասենյակի իրավապաշտպան
-
Ժաննա Ալեքսանյան, «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ նախագահ
-
Կարեն Հարությունյան, ՀՀ Զինվորական դատախազի տեղակալ
Քննարկման բանախոսներից Ժաննա Ալեքսանյանը ներկայացրեց ԶՈՒ-ում մահվան առանձին դեպքերը․


Արթուր Սաքունցը ներկայացրեց Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեի առանցքային առաջարկությունները «Մուրադյանն ընդդեմ ՀՀ-ի» գործով։

* Տրամադրել վիճակագրական տվյալներ վերջին հինգ տարիներին զինված ուժերում ոչ մարտական պայմաններում մահվան դեպքերի քննության մասին։
* Հնարավորինս արագ զարգացնել զինված ուժերում խոշտանգումների, անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի մասին անանուն հաղորդումների մեխանիզմի ստեղծումը և այդ մասին տեղեկացնել Կոմիտեին։ Զեկուցել Կոմիտեին Մարդու իրավունքների ազգային ռազմավարությունից բխող գործողությունների ծրագրի համապատասխան գործողությունների կատարման վերաբերյալ։
* Տեղեկատվություն տրամադրել զինծառայողների նկատմամբ ոտնձգությունների, ինչպես նաև զինվորական ղեկավարության կողմից նրանց նկատմամբ բռնության ենթարկելու և վատ վերաբերմունքի կանխարգելման նպատակային միջոցառումների մասին։
* Քանի որ արդեն իսկ նախապատրաստվում է Ինքնասպանության և ինքնավնասման կանխարգելման ռազմավարության նախագիծը, Կոմիտեին տեղեկացնել ռազմավարությամբ նախատեսված գործողությունների, ընդունման ժամկետների և հետագա իրականացման համար նախատեսված քայլերի մասին, ինչպես նաև տրամադրել տեղեկատվություն զինծառայողներին պատշաճ հոգեբանական գնահատում և աջակցություն ցուցաբերելու ուղղությամբ ձեռնարկված քայլերի մասին։
* Տեղեկատվություն տրամադրել առողջական լուրջ խնդիրներով անձանց զինվորական ծառայության զորակոչելը բացառելու ուղղությամբ ձեռնարկված միջոցների մասին։
Նախարարների կոմիտեի որոշումը՝ https://hcav.am/muradyans-case-12-12-2023/։
ՀՔԱՎ գրասենյակի իրավապաշտպան Նազելի Մովսիսյանը ներկայացրեց ԶՈՒ-ում մահացության դեպքերի վիճակագրությունը 2018 թ. թավշյա հեղափոխությունից առաջ և հետո

* 2012-2017 թթ. ՀՀ և ԼՂՀ զինված ուժերում գրանցվել է զինծառայողների մահվան 418 դեպք(2016թ-ի 4-օրյա պատերազմի զոհերը ներառված չեն)։ ոչ մարտական պայմաններում զինծառայողների մավան դեպքերը կազմում են ընդհանուրի 66 %-ը ՝ 

դեպք։



* 2018 – 2023 թթ. ՀՀ և ԼՂՀ զինված ուժերում մահացել է 436 զինծառայող(44-օրյա պատերազմի զոհերը ներառված չեն)։2018 – 2023 թթ. ոչ մարտական պայմաններում զինծառայողների մավան դեպքերը կազմում են ընդհանուրի 
%-ը։







Ընդհանուր 2012 – 2023 թթ արձանագրվել է 854 զինծառայողի մահվան դեպք։
ՀՀ Զինվորական դատախազի տեղակալ Կարեն Հարությունյան ներկայացրեց զինծառայողների մահվան փաստով նախաձեռնված քրեական վարույթների ընթացքը և արդյունավետությունը դեպքերի պատճառների բացահայտման և կանխանգելման համատեքստում։
Յուրաքանչյուր ելույթին հաջորդեց կառուցողական հարցուպատասխան փուլը, որի ընթացքում քննարկվեց Զինված ուժերում մարդու իրավունքների պաշտպանության և խախտումների կանխարգելման ուղղությամբ անհրաժեշտ քայլերը։
Դիտումներ: 2