ՀՀ ոստիկանության բարեփոխումների ռազմավարության և դրանից բխող 2020-2022 թթ․ գործողությունների ծրագրով նախատեսվել է ոստիկանության համակարգում իրականացնել խորը ու համապարփակ փոփոխություններ։ Դրանց որոշ մասը իրականացվել են։ Ստեղծվել է նոր նախարարություն՝ Ներքին գործերի նախարարությունը, որն իր մեջ միավորել է
- ՀՀ Ոստիկանությունը,
- Միգրացիայի և քաղաքացիության ծառայությունը
- Փրկարար ծառայությունը։
Ոստիկանության համակարգը ՆԳՆ համակարգում ներառելը հնարավորություն է տվել ոստիկանության համակարգը բերել խորհրդարանական վերահսկողության դաշտ՝ մի բան, որը հնարավոր չէր անել նախկին համակարգի ներքո, քանի որ Ոստիկանությունը ֆորմալ առումով կառավարության մաս չէր կազմում։ Սա նշանակալի ձեռքբերում է, որն անհրաժեշտ է ժողովրդավարական հասարակությունում, հատկապես արդյունավետ կառավարման երկու կարևոր հատկանիշների՝ թափանցիկության ու հաշվետվողականության ապահովման նպատակով։ Այդուհանդերձ, նորաստեղծ ՆԳՆ-ի նկատմամբ դեռ չեն նկատվում խորհրդարանական կառավարման ակտիվ գործընթացներ։ Ազգային ժողովը չի ցուցաբերում ակտիվություն ու նախաձեռնողականություն ՆԳՆ-ի գործունեության նկատմամբ խորհրդարանական վերահսկողություն իրականացնելու ուղղությամբ։ Խորհրդարանական վերահսկողության այնպիսի մեխանիզմներ, ինչպիսին են խորհրդարանական լսումները, հարցապնդումները, պատգամավորների բանավոր ու գրավոր հարցումները, մշտական ու ժամանակավոր հանձնաժողովների կողմից վերահսկողական լիազորությունները կիրառվել են սահմանափակ եղանակով ու անարդյունավետ կերպով։ Թեև ԱԺ պաշտպանության և անվտանգության հանձնաժողովն ունեցել է մասնակցություն օրենսդրական փաթեթների քննարկման գործընթացքում, սակայն այդ մասնակցության ծավալը, բովանդակությունը և արդյունավետությունը հանրությունը գնահատելու հնարավորություն չունի, քանի որ ոստիկանության բարեփոխումների քաղաքականության, օրենսդրության մշակման խորհրդարանական վերահսկողությունը չունի բավարար հանրայնություն։
2020-2022 թվականների բարեփոխումների ռազմավարական ծրագրի հաջորդ ուղղություններից մեկը քրեական դատավարության գործընթացում ոստիկանության համակարգի ներգրավվման հնարավորության ստեղծումն էր։ Մինչև 2014 թվականը ոստիկանության համակարգում գործում էր քննչական ենթակայության մարմին, որն իրականացնում էր քրեական գործերով նախաքննություն, իսկ մինչև 2022 թվականի հուլիս ամիսը ոստիկանությունը իրականացնում էր հանցագործությունների մասին հաղորդումներով հետաքննչական գործառույթ, որն, ըստ էության, քրեական գործի քննության նախնական փուլ էր։ Այդուհանդերձ, 2021 թվականի մայիսին Քրեական դատավարության օրենսգրքի ընդունումով, որն ուժի մեջ մտավ 2022 թվականի հուլիսից, գործնականում ռազմավարական այդ հայեցակարգի իրագործումը դարձրեց բացարձակապես անհնարին։ Այս լույսի ներքո հարց է բարձրանում, թե արդյոք ռազմավարության մշակողները 2020 թվականի դրությամբ չէին կարող կանխատեսել, որ նոր զարգացումների պայմաններում գործնականում անհնար կլիներ ռազմավարական այդ պլանի իրագործումը։
Ռազմավարական հաջորդ կարևոր ուղղությունը համայնքային ոստիկանության բարեփոխման հայեցակարգն էր, որով առաջարկվում էր օպտիմալացնել այս ոլորտը համայնքային ոստիկանությանը մի շարք ոչ ոստիկանական գործառույթներից ազատելով, օրինակ՝
- դատական ծանուցագրերի հանձնումը,
- կալանավորված անձանց ուղեկցումը,
- զինվորական վարժական հավաքների կազմակերպչական աշխատանքներին օժանդակությունը և այլն։
Այդուհանդերձ, համայնքային ոստիկանությունը դեռ շարունակում է այս գործառույթների իրագործումը։ Սակայն նախատեսվում է մոտ ապագայում ստեղծել միջգերատեսչական աշխատանքային խումբ, որպեսզի սեղմ ժամկետներում մշակվի ոչ ոստիկանական գործառույթները այլ ստորաբաժանումներին հանձնելու վերաբերյալ օրենքների փոփոխությունների նախագծեր։ Ռազմավարությամբ նախատեսված էր համայնքային ոստիկանության գործառույթներն իրականացնել բազմաֆունկցիոնալ ոստիկանության միջոցով, որի պայմաններում առաջարկվում էր համայնքային ոստիկնության որոշ գործառույթներ փոխանցել պարեկային կամ որևէ այլ ոստիկանական ծառայությանը։ Սակայն կայացվել է ռազմավարական որոշում, որ համայնքային ոստիկանության ծառայությունը պետք է իրականացնել ինքնուրույն կերպով, և վերջինիս գործառույթները պարեկային կամ որևէ այլ ոստիկանական ծառայության չեն փոխանցվելու։ Միևնույն ժամանակ, որոշվել է ընդլայնել համայնքային ոստիկանության լիազորություններ ու սահմանել ոչ մեծ և միջին ծանրության հանցագործությունների դեպքերով օպերատիվ-հետախուզական գործունեության իրականացնելու նոր լիազորություններ համայնքային ոստիկանների համար։ Դեռ ընթացքի մեջ են համայնքային ոստիկանի վերջնական տեսլականի մշակումը և հայեցակարգի կազմումը։ Տեսլականը նախատեսված չի եղել 2020-2022 թթ․ բարեփոխումների ռազմավարությամբ, իսկ հստակորեն մշակված հայեցակարգի բացակայությունը խոչընդոտում է բարեփոխումների իրականացումը։ Այս անորոշությունը նաև պայմանավորված է 2024-2026 թթ․ ռազմավարության մշակման անավարտ լինելու հանգամանքով։
Մշակվել է Ոստիկանության գվարդիայի մասին օրենքի նախագիծ, որով նախատեսվում է ստեղծել ոստիկանական նոր ծառայություն, որին կվերապահվեն հասարակական կարգի պահպանության և հասարկական անվտանգության ապահովման, պետական շենքերի և կարևոր օբյեկտների պահպանության, պետական պատվիրակությունների ուղեկցման, ռազմական և արտակարգ դրության իրավական ռեժիմի ապահովման գործառույթներ։ Այս նախագծի կարևորագույն արդունքը լինելու է այն, որ ոստիկանության ուժերը կդադարեն մասամբ համարվել զինված ուժերի բաղկացուցիչ մաս, քանի որ ներկա կարգավորմամբ ռազմական դրության կամ պատերազմի ժամանակ ոստիկանության զորքերն անցնում են զինված ուժերի հրամանատարության օպերատիվ ենթակայության ներքո։ Նման հայեցակարգը չի բխում ոստիկանության խնդիրներից։ Կարևոր բարեփոխում է ՆԳՆ-ի օպերատիվ կառավարման միասնական կենտրոնի ստեղծումը, որը հանցագործությունների վերաբերյալ հաղորդումների և ահազանգերի ընդունման և հաշվառման կենտրոնացված, համընդհանուր հարթակ է։
Բարեվարքության համակարգի ներդրումը ՆԳՆ համակարգում բարեփոխման ռազմավարական ծրագրի կարևոր տարր է։ Սակայն, այս ուղղությամբ աշխատանքները դեռ անցումային փուլում են ու բավարար չափով չեն կատարվել։ Ներկայումս բացակայում է ոստիկանության բարեվարքության արդունավետ, ժամանակակից ու ամբողջական համակարգ, որը կբավարարի Հանրային ծառայության մասին օրենքի, Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի, միջազգային իրավունքի սկզբունքներին։ ԱՐՄԱՏԱԿԱՆ ՓՈՓՈԽՈՒԹՅԱՆ կարիք ունեն ոստիկանության ծառայողի վարքագծի ու ծառայողական քննության նյութաիրավական հիմքերը օրենսդրությունում, ինչպես նաև ներկա կարգապահական կանոնագիրքը։ Ոստիկանության ծառայողների կարգապահական պատասխանատվության մասին որոշումները չեն հրապարակվում, որի պատճառով անհնարին է գնահատել այդ որոշումների իրավաչափությունը։ Ատեստավորման գործընթացում չի քննվում ոստիկանության ծառայողի բարեվարքությունը, թեև այդ մասին նշվում է կարգավորող փաստաթղթում։ Այդուհանդերձ, կան նաև դրական միտումներ։ Ոստիկանության կադրերի համալրման գործընթացներում կիրառվում են բարեվարքության նորմեր ու սկզբունքներ։ Սակայն բարեվարքության համակարգի ամբողջական բարեփոխմանն ուղղությամբ դեռ շատ աշխատանքներ կան անելու։
Զեկույցը՝ ԱՅՍՏԵՂ։
The RA Police Reforms Strategy and its Action Plan for 2020-2022 envisage deep comprehensive changes in the Police system. Some of them have been implemented. A new ministry, namely, the Ministry of Internal Affairs, has been established, uniting
-
the RA Police,
-
Migration and Citizenship Service,
-
Rescue Service.
Inclusion of the Police system in the MIA system gives an opportunity to bring the Police system to the parliamentary oversight field, which was not possible during the previous system, as the Police was formally not a part of the Government. This is an essential achievement necessary in a democratic society, in particular, to ensure two important features of effective governance, i.e., transparency and accountability. Nonetheless, there are no observable active processes of parliamentary management of the MIA. The National Assembly does not manifest activity and initiative in terms of exercising parliamentary oversight over the MIA activities. Parliamentary oversight mechanisms such as parliamentary hearings, inquiries, oral and written questions addressed to MPs, and oversight powers of temporary and standing commissions have been used in a limited and ineffective manner. While the NA Defense and Security Commission has had participation in discussions of legislative packages, the public does not have an opportunity to assess the volume, content and effectiveness of that participation, since parliamentary oversight of development of police reforms policies and legislation is not public enough.
One of the next directions of the reforms action plan for 2020-2022 is the establishment of an opportunity for the police system to be involved in criminal trial processes. Before 2014, a criminal jurisdiction authority operated within the Police system, which implemented criminal case preliminary investigation, while by July 2022 the Police performed the function of investigation into crime reports, which is, in essence, the initial stage of a criminal case investigation. However, after adoption of the Criminal Procedure Code in 2021, which entered into force in July 2022, implementation of that strategic concept became completely impossible in practice. A question arises in this context whether the strategy developers could not foresee in 2020 that in practice implementation of the strategic plan would be impossible in the conditions of new developments.
The next important strategic direction is the concept of community police reform, which proposed to optimize this sphere by exempting community police from a number of non-police functions, such as
-
delivery of judicial notifications,
-
accompanying detainees,
-
assistance to organization of military training gatherings, etc.
However, the community police still continue to perform these functions. Nonetheless, it is envisaged to establish in the near future an interdepartmental working group to develop, within a short period of time, draft amendments to laws regarding transfer of non-police functions to other subdivisions. The strategy envisaged performance of community police functions by a multi-functional police, in the conditions of which it was proposed to transfer some community police functions to patrol or a different police service. However, a strategic decision was made that community police service should be performed independently and their functions shall not be transferred to patrol or any other police service. At the same time, it was decided to expand the community police powers and establish new powers for the community police to perform operational intelligence activity in crimes of minor and moderate gravity. Development of the final vision and concept of community police is underway. The vision was not envisaged under the Reforms Strategy for 2020-2022, and the lack of a clearly developed concept hinders implementation of reforms. This uncertainty is also conditioned by the fact that development of the 2024-2026 strategy is incomplete.
A draft law on Police Guards has been developed and envisages establishing a new police service with functions of protecting public order and ensuring public security, protecting state buildings and important objects, escorting state delegations, ensuring legal regimes of martial law and emergency state. The most important result of this draft will be the fact that police forces will partially stop being considered as a part of the armed forces, since according to the acting regulation, during martial law or war, police troops come under operational subordination of the command of the armed forces. This concept does not stem from Police objectives. Establishment of the MIA unified center of operative management is an important reform, as it is a centralized general platform for receiving and registering reports of crime.
Introduction of the integrity system in the MIA system is an important component of the strategic reforms. However, the work performed in this direction is in a transitional stage and there have not been enough activities performed yet. Currently there is no effective, modern and complete system of police integrity that will meet principles of the Law on Public Service, Corruption Prevention Commission, and international law. Substantial grounds in legislation concerning conduct of police officers and service investigation, as well as the current Disciplinary Code, need radical change. Decisions on disciplinary responsibility of police officers are not made public, which is why it is impossible to assess legality of those decisions. A police officer’s integrity is not examined during attestation, while it is specified in the regulating document. However, there are also positive trends. Integrity norms and principles are applied in the process of recruitment of police employees. Still, there is a lot of work to be done for the complete reform of the integrity system.
Read the report at https://hcav.am/wp-content/uploads/2024/03/police-22-24.pdf
[:]