Հելսինկյան քաղաքացիական
ասամբլեայի Վանաձորի
գրասենյակ

Դատական դեպարտամենտը տրամադրել է 32 դատավորների ստորագրած երդման տեքստերի պատճենները

Նախորդ շաբաթ ՀՔԱՎ գրասենյակը հայտարարություն էր տարածել, որ 2016-2022թթ․ դատավոր է նշանակվել 125 անձ, որոնցից 32-ի գործերում բացակայում են երդման տեքստերը։ Կազմակերպությունը տեղեկատվություն ստանալու հարցում էր ներկայացրել ՀՀ դատական դեպարտամենտ` ստանալու 2016-ից  2022 թվականներին նշանակված դատավորների անվանացանկը և նույն ժամանակահատվածում նշանակված դատավորների կողմից ստորագրված երդման տեքստերի պատճենները։ Ստացված տեղեկատվության համաձայն նշանակվել է 125 դատավոր, որոնցից 32-ի անձնական գործում բացակայում էր երդման տեքստը։

Դատական դեպարտամենտը արձագանքել է մեր հայտարարությանը և ուղարկել 32 դատավորների երդման տեքստերի պատճենները։ 

 

Մեր հայտարարություն կարող եք տեսնել ԱՅՍՏԵՂ։

Կիսվել՝

Եթե խախտվել են ձեր իրավունքները`

զանգեք +374 77 042268

Կարդալ նաև

Զեկույցներ

Նմանատիպ նյութեր