Հելսինկյան քաղաքացիական
ասամբլեայի Վանաձորի
գրասենյակ

Ներքին գործերի «կուխնյա»․ Արշավն ավարտվեց

Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը, Հանրային լրագրության ակումբը, «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ համատեղ իրականացրել են հանրային արշավ #Ոստիկանության բարեփոխումների թեմայով։
 
 
Արշավի նպատակն էր բարձրացնել հանրային իրազեկվածությունը Ներքին գործերի նախարարության ձևավորման ու ոստիկանության բարեփոխումների վերաբերյալ, ներկայացնել քաղաքացիական հասարակության կազմակերպությունների առաջարկած լուծումները և հանրային պահանջ ձևավորել ավելի թափանցիկ և հաշվետու ՆԳՆ-ի, ինչպես նաև ոստիկանության ձևավորման համար։
 
 
Արշավն իրականացվել է Ժողովրդավարության զարգացման հիմնադրամի և CommsHub-ի աջակցությամբ՝ “Քաղաքացիական հասարակությունը քեզ համար” նախաձեռնության շրջանակում։
 
 
 

Կիսվել՝

Եթե խախտվել են ձեր իրավունքները`

զանգեք +374 77 042268

Կարդալ նաև

Զեկույցներ

Նմանատիպ նյութեր