Հելսինկյան քաղաքացիական
ասամբլեայի Վանաձորի
գրասենյակ

ՀՀ-ում ռուս ուսուցչուհու ձերբակալումն ապօրինի էր. նրան մեղսագրվող արարքը մեր օրենսգրքով պատժելի չէ

Ինչպես նախորդիվ նշել էինք Հայաստանում հուլիսի 13-ին ձերբակալվել է Ռուսաստանի իրավապահ մարմիների կողմից հետախուզման մեջ գտնվող ՌԴ քաղաքացի Նատալյա Տ.-ն: Վերջինս հուլիսի 1-ից ՌԴ իրավապահ մարմինների կողմից հետախուզվում էր ՌԴ քրեական օրենսգրքի 207.3-րդ հոդվածի 2-րդ մասի (Ակնհայտ սուտ տեղեկատվության տարածումը) մեղադրանքով:

 

Նատալյան 65 տարեկան է, ռուսաց լեզվի և գրականության ուսուցչուհի է։ Նրա հանդեպ քրեական հետապնդման պատճառ է դարձել այն, որ ուսուցիչը «Բարության դաս» դասաժամի ընթացքում դպրոցականներին պատմել է Բուչայում ռուսական բանակի հանցագործությունների մասին, մի քանի տեսանյութ ցուցադրել ուկրաինական լրատվամիջոցներից և Ռուսաստանի ներխուժումն Ուկրաինա անվանել միջազգային իրավունքի խախտում։

 

1in.tv-ին տված հարցազրույցում ՀՔԱՎ գրասենյակի Իրավաբանական բաժնի համակարգող Անի Չատինյանը նշում է, որ ավելի քան երկու տարի ՀՔԱՎ գրասենյակը ամենօրյա ռեժիմով զբաղվում է օտարերկրացիների իրավունքների պաշտպանությամբ, որոնք իրենց քաղաքական հայացքների պատճառով քաղաքացիության երկրում ենթարկվում են հետապնդման և հետախուզման։ Այս երկու տարիների ընթացքում մենք 130 օտարերկրյա քաղաքացիների տրամադրել ենք անվճար իրավաբանական աջակցություն և որոշների դեպքում շարունակում ենք իրավաբանական աջակցությունը արդեն դատական ատյաններում։ 

Կիսվել՝

Եթե խախտվել են ձեր իրավունքները`

զանգեք +374 77 042268

Կարդալ նաև

Զեկույցներ

Նմանատիպ նյութեր