Helsinki Citizens' Assembly-Vanadzor

menu

Վարչական դատարանն արգելել է ՀՀ ՊՆ-ին զորակոչել Ա․ Խ․-ին՝ մինչ նրա վերաբերյալ վերջնական դատական ակտի ուժի մեջ մտնելը

September 2, 2019

Գործունեություն | Իրավական աջակցություն | Իրավական աջակցություն | Ծրագիր։ ՀՔԱ Վանաձորի գրասենյակի կայունությունը՝ ՀՀ-ում ժողովրդավարության և մարդու իրավունքների մարտահրավերների լույսի ներքո 2019 | Հաջողության պատմություններ | Հրապարակումներ | Նորություններ

ՀՀ վարչական դատարանը 2019թ․ հուլիսի 25-ին բավարարել է ՀՔԱ Վանաձորի գրասենյակի փաստաբան Հայկ Հակոբյանի միջնորդությունն ու ՀՀ պաշտպանության նախարարին արգելել զորակոչել զորակոչիկ Ա․ Խ․-ին՝ մինչ նրա վերաբերյալ վերջնական դատական ակտի ուժի մեջ մտնելը։

 

Ա․ Խ․-ին տարկետում տրամադրելու հարցով նրա ներկայացուցիչ, ՀՔԱ Վանաձորի գրասենյակի փաստաբան Սյուզաննա Սողոմոնյանը դատարան էր դիմել դեռևս 2018թ․ հոկտեմբերի 29-ին։ Դրա մասին Հ․ Հակոբյանը 2019թ․ հուլիսի 19-ին գրությամբ տեղեկացրել է նաև Լոռու մարզային զինվորական կոմիսար Ա․ Թումանյանին և խնդրել կասեցնել Ա․ Խ․-ի զորակոչման հարցը։ Չնայած դրան՝ Ա․ Թումանյանն անտեսել է այդ հանգամանքն ու 2019թ․ հուլիսի 23-ին զինծառայության մեկնելու վերաբերյալ ծանուցագիր ներկայացրել Ա․ Խ․-ին։ Ինչից հետո Հ․ Հակոբյանը Վարչական դատարանին միջնորդել է հայցի ապահովման միջոց կիրառել՝ տվյալ դեպքում արգելելով զորակոչել հայցվորին։ Քանի որ զորակոչելու դեպքում ոչ միայն կդժվարանա, այլև անհնարին կդառնա դատական ակտի կատարումը։

 

2019թ․ հուլիսի 25-ի որոշմամբ Վարչական դատարանի դատավոր Ա․ Ալավերդյանը հիմնավոր է համարել այդ պնդումը և դատական ակտի կատարումը անհնարին չդառնալու կամ չդժվարանալու համար որոշել է բավարարել միջնորդությունն ու հայցի ապահովման միջոց կիրառել․ պատասխանող ՀՀ պաշտպանության նախարարին արգելել զորակոչել Ա․ Խ․-ին մինչ վարչական գործով վերջնական դատական ակտի ուժի մեջ մտնելը։

 

Ավելին՝ 2019թ․ օգոստոսի 30-ին Վարչական դատարանի դատավոր Ա․ Ալավերդյանը մերժել է Պաշտպանության նախարարության՝ հայցի ապահովման միջոցը վերացնելու միջնորդությունը, որով վերջինս վկայակոչել է «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքի 25-րդ հոդվածը և հայտնել, որ հիշյալ օրենքի համապատասխան դրույթներն ունեն իմպերատիվ բնույթ և բողոքների ներկայացումը մինչև տրված հրամանների վերանայումը չի կասեցնում այդ հրամանների կատարումը։

 

Դատավոր Ա․ Ալավերդյանը վերահաստատել է, որ դատարանը կարող է վերացնել հայցի ապահովման միջոցը միայն այն դեպքում, եթե հիմնավորվի, որ նման միջոց չձեռնարկելը անհնարին չի դարձնի կամ չի դժվարացնի դատական ակտի կատարումը։ Իսկ այդպիսի հիմնավորում Պաշտպանության նախարարությունը չի ներկայացրել։

 

Դիտումներ՝ 1539

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Հետադարձ կապ

Ընտրել համապատասխան կապը

  • ???????
    A A A
  • ?????????
    arial verdana tahoma
  • ???????????
    regular light bold
  • ??????????????
    1px 2px 3px
  • ???????? ?????
    ???? ??????? ??? ???????? ??? ???
  • ???? ??????
  • ?????? ??????