Helsinki Citizens' Assembly-Vanadzor

menu

Ռոբերտ Քոչարյանն այսօր ազդեցություն ունի գործը քննող դատավորի վրա. Իրավապաշտպան (տեսանյութ)

June 20, 2019

Տեսադարան

Իրավապաշտպան Արթուր Սաքունցը կարծում է, որ այսօր Ռոբերտ Քոչարյանը ազդեցություն ունի իր գործը քննող դատավոր Արմեն Դանիելյանի վրա:

 

«Ռոբերտ Քոչարյանը շատ ուշագրավ հայտարարություն արեց, որ հենց ինքն է անձամբ նշանակել այսօր իր գործը քննող դատավորին եւ ինքը հանդես էր գալիս, որպես նշանակող նախագահի դիրքում, այնպես, ինչպես ժամանակին նշանակել է, նաեւ այդպես էլ վերաբերվում է, թեկուզ հանդես է գալիս բոլորովին այլ կարգավիճակով: Եւ այն մարդկանց խումբը, որը դատարանի մուտքի մոտ է,  դե բնականաբար պետք է ամեն ջանքեր գործադրի իր շահերի պաշտպանության եւ իր աջակցության համար: Այստեղ շատ հետաքրքիր է, որ օգտագործվում են այն մեթոդները, ինչպիսի մեթոդներ ժամանակին օգտագործվում էր վերատադրվելու համար կամ իր ընտրությունների ժամանակ: Այսինքն՝ ընտրակաշառքներ, մարդկանց ներգրավվում եւ այլն, բայց ոչ թե գաղափարական աջակիցներ, մենք չենք տեսնում այդ գաղափարական աջակիցներին»,-«Ա1+»-ին ասաց Արթուր Սաքունցը:

 

Քոչարյանի ընդդիմախոսները, որոնք զուգահեռ ակցիաներ են անում դատարանի բակում, տարբերվում են նրա աջակիցներից, քանի որ նրանց ստիպողաբար կամ այլ միջոցներով ոչ ոք դատարանի բակ չի բերում, կարծում է իրավապաշտպանը:

 

«Զարմանալի չպետք է լինի լարվածությունը, բայց այստեղ մյուս հարցը վերաբերվում է նաեւ ոստիկանությանը: Ոստիկանությունը կարողանո՞ւմ է արդյոք իրավիճակում, որում ինքը չի գտնվել, գործի ժողովրդավարական պետության համարժեք, սկզբունքներին համապատասխան: Հստակ է, որ ոստիկանությունը ցույց է տալիս, որ ինքը դեռեւս գտնվում է այդ նախկին գործելակերպի շրջանակում եւ ինքը կարողություններ չունի: Չէր էլ կարող ունենալ շատ կարճ ժամանակում, սա նշանակում է, որ ոստիկանությունն էլ պետք է շատ կտրուկ բարեփոխումների ենթարկվի»,-նշեց Հելսինկայն Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը:

 

 

a1plus.am

Դիտումներ՝ 601

Հետադարձ կապ

Ընտրել համապատասխան կապը

  • ???????
    A A A
  • ?????????
    arial verdana tahoma
  • ???????????
    regular light bold
  • ??????????????
    1px 2px 3px
  • ???????? ?????
    ???? ??????? ??? ???????? ??? ???
  • ???? ??????
  • ?????? ??????