0 8000 12 11

Մարդու իրավունքների պաշտպանության անվճար թեժ գիծ
menu

Մեր մասին

Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը իրավապաշտպան հասարակական կազմակերպություն է, որը միավորում է ժողովրդավարության, հանդուրժողության, բազմակարծության և մարդու իրավունքների գերակայության սկզբունքներն արժևորող անհատների:

 

Կազմակերպությունը հիմնադրվել է 1998 թ․ որպես  ՀՔԱ Հայաստանի կոմիտեի մասնաճյուղ, իսկ 2001 թ․-ից գործում է որպես առանձին կազմակերպություն։ Կազմակերպության գլխավոր գրասենյակը գտնվում է Վանաձորում, ներկայացուցչություն ունի Երևանում։

 

ՀՔԱ Վանաձորի գրասենյակը անվճար իրավական աջակցություն է տրամադրում տարեկան շուրջ 1000 քաղաքացու ՀՀ ողջ տարածքում, դրա շրջանակում վարում ռազմավարական դատավարություններ, մշտադիտարկում  իրականացնում փակ և կիսափակ հաստատություններում, պետական կառույցների, ՏԻՄ-երի, ընտրական գործընթացների նկատմամբ։ Կատարում է իրավական ակտերի վերլուծություն և ներկայացնում օրենսդրական առաջարկներ, իրականացնում խաղաղասիրական ծրագրեր, տեղեկատվություն տրամադրում միջազգային կառույցներին՝ Հայաստանի Հանրապետության ստանձնած միջազգային պարտավորությունների կատարման վերաբերյալ։

 

Կազմակերպության ուղղություններից մեկն էլ կարողություների զարգացումն ու իրազեկումն է, որի շրջանակում իրականացվում են դասընթացներ ու քննարկումներ՝ թիրախ ոլորտների ներկայացուցիչների (Զինծառայողներ, զորակոչիկներ և նրանց ընտանիքներ, Ռազմագերիներ, անհայտ կորածներ, հակամարտություններից տուժածներ և նրանց ընտանիքներ, Հոգեկան և մտավոր հաշմանդամություն ունեցող անձինք և նրանց ընտանիքներ, Դատապարտյալներ, կալանավորներ և նրանց ընտանիքներ, Թմրամիջոց գործածողներ և նրանց ընտանիքներ, Քրեական գործերում ներգրավված վկաներ, տուժածներ, կասկածյալներ, մեղադրյալներ և նրանց ընտանիքներ, Կրոնական փոքրամասնություններ, Ընտրողներ, դիտորդներ, Քաղաքացիական և քաղաքական ակտիվիստներ, Երիտասարդներ) համար։

 

2013 թ․-ից ՀՔԱ Վանաձորի գրասենյակն իրականացնում է «Իրավաբանական կլինիկա» ծրագիրը, որի շրջանակում վերապատրաստվել են 80-ից ավելի երիտասարդ իրավաբաններ։

 

Կազմակերպության ներկայացուցիչներն ընդգրկված են տարբեր հասարակական խմբերում, որոնց շրջանակներում մասնակցում են մարդու իրավունքներին առնչվող օրակարգի ձևավորմանը, որոշումների կայացմանը, բարձրաձայնում թիրախ խմբերի ներկայացուցիչների իրավունքների խախտումների մասին։

_________________________________

Եթե խախտվել են Ձեր իրավունքները, զանգեք անվճար թեժ գիծ՝ 0 8000 12 11, Հետադարձ կապ բաժնի հեռախոսահամարներով կամ գրեք Հետադարձ կապ բաժնում։

 

  • զինվորական հաշվառման ենթակա անձանց, զորակոչիկների, զինծառայողների իրավունքների վերաբերյալ խորհրդատվություն ստանալու համար անհրաժեշտ է դիմել ՀՔԱ Վանաձորի գրասենյակի խաղաղասիրական բաժին։

 

  • թմրամիջոց գործածող անձանց, հոգեկան առողջության և մտավոր խնդիրներ ունեցող անձանց, տարեցների, երեխաների իրավունքների վերաբերյալ խորհրդատվություն ստանալու համար անհրաժեշտ է դիմել ՀՔԱ Վանաձորի գրասենյակի սոցիալ-առողջապահական ծառայությունների մշտադիտարկման մասնագետներին։

 

  • մյուս դեպքերում մարդու իրավունքների վերաբերյալ խորհրդատվություն ստանալու համար անհրաժեշտ է դիմել ՀՔԱ Վանաձորի գրասենյակի իրավաբանական բաժին։

 

  • Կազմակերպության կայքէջում, սոցիալական հարթակների էջերում հրապարակումներին առնչվող հարցերով անհրաժեշտ է դիմել ՀՔԱ Վանաձորի գրասենյակի հանրային կապերի մասնագետին։

 

Հետադարձ կապ