Հելսինկյան քաղաքացիական
ասամբլեայի Վանաձորի
գրասենյակ

Գրքահավաքի արդյունքում շուրջ 200 անուն հայերեն և այլ լեզուներով գրքեր համալրեցին Աբովյան ՔԿՀ գրադարանը

Անցած տարի Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակում Եվրոպական կամավորական ծառայության կամավորների նախաձեռնությամբ կազմակերպվեց գրքահավաք՝ ՀՀ քրեակատարողական հիմնարկների գրադարանների համալրման նպատակով։

 

ՀՀ ԱՆ քրեակատարողական հիմնարկներում և մարմիններում դիտորդություն իրականացնող հասարական դիտորդական խմբի կազմում ՀՔԱ Վանաձորի գրասենյակի աշխատակիցների այցերի արդյունքում գրքերի, հատկապես այլ լեզուներով, անհրաժեշտության մասին բարձրաձայնել են Աբովյան ՔԿՀ-ում։

 

Գրքահավաքի արդյունքում հավաքագրված շուրջ 200 անուն հայերեն և այլ լեզուներով գրքեր 2019թ․ հունիսի 21-ին հասցրինք Աբովյան քրեակատարողական հիմնարկ։

 

Շնորհակալություն ենք հայտնում բոլոր նվիրատուներին։

 

Կիսվել՝

Եթե խախտվել են ձեր իրավունքները`

զանգեք +374 77 042268

Կարդալ նաև

Զեկույցներ

Նմանատիպ նյութեր