Helsinki Citizens' Assembly-Vanadzor

menu

ՀՔԱ Վանաձորի գրասենյակում հաշվապահի օգնականի թափուր հաստիք կա․ վերջնաժամկետ 2022 թ. մայիսի 20

April 22, 2022

Թափուր աշխատատեղեր, վերապատրաստում | Հայտարարություններ

Հիմնական պարտականությունները

 

  • Հավաքագրել և մշակել  «Գործընկեր» կազմակերպություններից ստացված  ծրագրային ֆինանսական հաշվետվությունները և կից ներկայացված ֆինանսական փաստաթղթերը, ստուգել դրանց համապատասխանությունը դրամաշնորհատու կազմակերպության պահանջներին, վերահսկել բյուջեի կատարողականը, անհրաժեշտության դեպքում ներկայացնել համապատասխան առարկություններ և նկատառումներ դրանց վերաբերյալ։

  • Ամփոփել «Գործընկեր» կազմակերպությունների ծրագրային ֆինանսական հաշվետվությունները՝ դրամաշնորհատու կազմակերպության պահանջներին համապատասխան։  

  • Գլխավոր հաշվապահի աջակցությամբ պատրաստել   «Համակարգողի»  ծրագրային ֆինանսական հաշվետվությունը, հավաքագրել, մշակել  հաշվետվությանը կից ներկայացվող ֆինանսական փաստաթղթերը։    

  • Աջակցել գլխավոր հաշվապահին ամբողջ դրամաշնորհի ֆինանսական հաշվետվությունների և բյուջեների ամփոփման գործընթացում։

  • Աջակցել հաշվապահին ծրագրային ֆինանսական գործարքների տվյալների ՀԾ Հաշվապահ համակարգ մուտքագրման և հաշվապահական ձևակերպումների գրանցման գործում

  • Աջակցել ծրագրային և կազմակերպության ընդհանուր աուդիտի անցկացման աշխատանքներին

 

Հիմնական պարտականություններին առնչվող այլ գործառույթներ։

 

 

Անհրաժեշտ հմտություններ, որակներ 

 

  • Բարձրագույն կրթություն հաշվապահական, ֆինանսական կամ այլ հարակից ոլորտում

  • Հարկային օրենսդրության իմացություն, հաշվապահական հաշվառման վարման գիտելիքներ

  • Աշխատանքային փորձ՝ ցանկալի է հասարակական կազմակերպություններում

  • Համակարգչային ծրագրերի իմացություն՝ word, excel, հայկական ծրագրերի իմացություն՝ հաշվապահ 7 

  • Տվյալների բազաների հետ արագ աշխատելու, ինչպես նաև սեղմ ժամկետներում հանձնարարություններ կատարելու հմտություն

  • Պատասխանատվության զգացում և աշխատանքի նկատմամբ բարեխիղճ վերաբերմունք

  • Թիմային աշխատանքում հմտություն

  • Օտար լեզուների իմացության միջին մակարդակ

 ____________

Աշխատանքի տեսակը՝ կես դրույք, շաբաթական 20 ժամ

 

Ժամկետը՝ 1 տարի (3 ամիս փորձաշրջանով)

 

Աշխատանքային օրեր՝ երկուշաբթիից ուրբաթ

 

Աշխատանքի սկիզբ՝ հունիս, 2022 թ.

 

Աշխատանքի վայրը՝ Վանաձոր

 

 

Դիմելու համար անհրաժեշտ է ուղարկել հայերեն ինքնակենսագրական և մոտիվացիոն նամակ (pdf ֆորմատով) hr@hcav.am էլփոստի հասցեին մինչև 2022 թ. մայիսի 20-ը։ «Թեմա» դաշտում նշել՝ «Հաշվապահի օգնական»։

 

Հետագա փուլերի մասին կտեղեկացնենք ընտրված թեկնածուներին։ 

 

«Արժանապատիվ աշխատանք հիմա՛» ծրագիրն իրականացվում է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ՝ ՀՔԱ Վանաձորի գրասենյակի, Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի, Հասարակական հետազոտությունների առաջատար խմբի, Ֆակտոր տեղեկատվական կենտրոնի կողմից՝ Կրթություն և համերաշխություն արհմիության հետ համատեղ: Ծրագրի նպատակն է նպաստել աշխատանքի և սոցիալական իրավունքների պաշտպանության անհատական, կոլեկտիվ և պետական մեխանիզմների զարգացմանը և դրանց կիրառմանը Հայաստանում`աշխատողների, արհմիությունների հզորացման և օրենսդրական դաշտի բարեփոխումներին ուղղված շահերի պաշտպանության միջոցով:

Կազմակերպության սկզբունքն է` հավասար աշխատանքային հնարավորություններ բոլորի համար, որը հիմնված է անձնական կարողությունների և որակավորման վրա՝ բացառելով որևէ խտրականություն` սեռի, տարիքի, ազգային պատկանելիության, առողջական վիճակի, սոցիալական վիճակի, ռասայի, մաշկի գույնի, սեռական կողմնորոշման կամ կրոնի հիման վրա: Սա վերաբերում է բոլոր գործողություններին և գործընթացներին, ներառյալ անձնակազմի ընտրությունը, ներգրավումը, աշխատանքի ընդունումը, աշխատանքից ազատումը,  աշխատանքի նշանակումը, փոխհատուցումը կամ միջանձնային հարաբերությունները:

Դիտումներ՝ 309

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Հետադարձ կապ

Ընտրել համապատասխան կապը

  • ???????
    A A A
  • ?????????
    arial verdana tahoma
  • ???????????
    regular light bold
  • ??????????????
    1px 2px 3px
  • ???????? ?????
    ???? ??????? ??? ???????? ??? ???
  • ???? ??????
  • ?????? ??????