Թափուր աշխատատեղեր, վերապատրաստում | Հայտարարություններ
Կազմակերպության կողմից ուղարկվող և ստացված գրությունների մուտքագրում
Ուղարկված գրությունների (տեղեկատվության հարցումների, դիմումների, հայցադիմումների և այլն) ժամանակացույցի պահպանում, իրազեկում, աջակցություն՝ գրասենյակից դուրս փաստաթղթեր փոխանցելու հարցում
Ուղարկված գրությունների և դրանց պատասխանների վիճակագրության կազմում
Կազմակերպության փաստաթղթերի սկանավորում, պատճենահանում
Ադմինիստրատիվ և կազմակերպչական աշխատանքների իրականացման աջակցություն
Արագ արձագանքում, հեռախոսազանգերի ընդունում, վերահասցեագրում
Կազմակերպության գրադարանի կարգավորում
Բարձրագույն կրթություն
Համակարգչային հմտություններ (word, excel, e-mail)
Հայերեն լեզվի գերազանց իմացություն, ռուսերեն և անգլերեն լեզվի իմացությունը ցանկալի է
Աշխատանքային փորձը ցանկալի է
Հաղորդակցվելու և թիմային աշխատանքի հմտություններ
Հասարակական, քաղաքացիական ակտիվություն և մարդու իրավունքների պաշտպանությամբ հետաքրքրվածություն
Արտակարգ իրավիճակներում արագ կողմնորոշվելու հմտություն և ճկունություն
Ստեղծագործական, նորարարական մոտեցման ունակություններ
Անհրաժեշտության դեպքում աշխատանքային ժամերից դուրս աշխատելու պատրաստակամություն
Աշխատանքի տեսակը՝ կես դրույք (դեկտեմբեր ամսից ամբողջ դրույք)
Ժամկետը՝ 8 ամիս (երկարաձգման հնարավորությամբ)
Գտնվելու վայրը՝ ք. Վանաձոր, Տիգրան Մեծ 59
Դիմել՝ ուղարկելով հետաքրքրության նամակ և հայերեն լեզվով ինքնակենսագրական (PDF ֆորմատով)` hr@hcav.am էլ. փոստի հասցեին մինչև 2022 թ.-ի օգոստոսի 10-ը:
Ընտրված թեկնածուները կհրավիրվեն հարցազրույցի:
Կազմակերպության սկզբունքն է` հավասար աշխատանքային հնարավորություններ բոլորի համար, որը հիմնված է անձնական կարողությունների և որակավորման վրա՝ բացառելով որևէ խտրականություն` սեռի, տարիքի, ազգային պատկանելիության, առողջական վիճակի, սոցիալական վիճակի, ռասայի, մաշկի գույնի, սեռական կողմնորոշման կամ կրոնի հիման վրա: Սա վերաբերում է բոլոր գործողություններին և գործընթացներին, ներառյալ անձնակազմի ընտրությունը, ներգրավումը, աշխատանքի ընդունումը, աշխատանքից ազատումը, աշխատանքի նշանակումը, փոխհատուցումը կամ միջանձնային հարաբերությունները:
Leave a Reply