Helsinki Citizens' Assembly-Vanadzor

menu

ՀՔԱՎ-ի 19 տարվա ջանքերի արդյունքը․ Անհայտ կորած անձանց իրավական կարգավիճակը կկարգավորվի, ընտանիքի անդամները կստանան սոցիալական երաշխիքներ

May 27, 2024

Գործունեություն | Պետական կառույցներ | Քաղաքացիական վերահսկողություն և մշտադիտարկում | Օրենսդրական առաջարկություններ և վերլուծություն

Արդարադատության նախարարի տեղակալ Արմենուհի Հարությունյանն ընդունել է Կարմիր խաչի միջազգային կոմիտեի և Հելսինկյան քաղաքացիական Ասմաբլեայի Վանաձորի գրասենյակի ներկայացուցիչներին՝ ԿԽՄԿ Պաշտպանության գործառույթների համակարգող Կորինա Էգենբերգերի և կազմակերպության նախագահ Արթուր Սաքունցի  գլխավորությամբ:
  
Հանդիպման ընթացքում քննարկվել են  «Անհայտ կորած անձանց վերաբերյալ» օրենքի հայեցակարգը, մշակվող օրենքի հիմնական, առանցքային կարգավորումները, օրենքի նպատակները և դրանց հասնելու ուղիները:
 
Արմենուհի Հարությունյանը նշել է, որ օրենքի նպատակը անհայտ կորած անձանց և նրանց ընտանիքների իրավունքների պաշտպանության համատեքստում այնպիսի իրավական մեխանիզմների սահմանումն է, որոնք հնարավորություն կտան համապարփակ կերպով կարգավորել անհայտ կորած անձանց իրավական կարգավիճակը, իսկ նրանց ընտանիքի անդամներին՝ ստանալու սոցիալական երաշխիքներ, այդ թվում՝ լուծելու իրենց առողջապահական, կրթական խնդիրները, իրացնելու տեղեկություններ ստանալու իրենց իրավունքը։
Քննարկման ընթացքում իրենց կարծիքներն են ներկայացրել նաև Արթուր Սաքունցը և Կորինա Էգենբերգերը:
Արմենուհի Հարությունյանը վերահաստատել է, որ պետության պարտավորությունն է պաշտպանել անհայտ կորած անձանց և նրանց ընտանիքների իրավունքները, ուստի օրենքն իրենից կներկայացնի Հայաստանի Հանրապետության պաշտպանությանն ուղղված ռազմական գործողությունների, զինված հակամարտության ժամանակ կամ դրանց հետևանքով ստեղծված պայմաններում, այդ թվում՝ զինադադարի ընթացքում կամ զինված գործողություններից հետո խաղաղ պայմաններում անհայտ կորած անձանց իրավական վիճակի սահմանման, վերջիններիս ընտանիքի անդամների սոցիալական երաշխիքների ամրագրման, իրավական դաշտի կատարելագործման վերաբերյալ մոտեցումների ամբողջություն:

 

Կարմիր խաչի միջազգային կոմիտեն և Հելսինկյան քաղաքացիական Ասամաբլեայի Վանաձորի գրասենյակն  իրենց աջակցությունը և պատրաստակամությունն են հայտնել օրենքի մշակման գործում:

 

Պայմանավորվածություն է ձեռք բերվել մշակված նախագծի վերաբերյալ հետագայում ունենալ համատեղ քննարկումներ:

Դիտումներ՝ 31

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Հետադարձ կապ

Ընտրել համապատասխան կապը

  • ???????
    A A A
  • ?????????
    arial verdana tahoma
  • ???????????
    regular light bold
  • ??????????????
    1px 2px 3px
  • ???????? ?????
    ???? ??????? ??? ???????? ??? ???
  • ???? ??????
  • ?????? ??????