Helsinki Citizens' Assembly-Vanadzor

menu

Ադրբեջանի ռեժիմի պարագլուխները պետք է պատասխանատվություն կրեն ՀՀ օրենսդրությամբ

July 25, 2024

Գործունեություն | Նորություններ

 

ՀՔԱՎ գրասենյակը 2024թ․ հունիսի 10-ին ՀՀ Գլխավոր դատախազություն է ներկայացրել հանցագործության մասին հաղորդում՝ Ադրբեջանի իշխանությունների ` ի դեմս

  • Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի,

  • Ադրբեջանի պաշտպանության նախարար, գեներալ-գնդապետ Զաքիր Հասանովի,

  • Ադրբեջանի ԶՈՒ ԳՇ պետ Քյարիմ Վալիևի

  • Ադրբեջանի Ազգային անվտանգության նախարար Ալի Նագիեվի կողմից Հայաստանի Հանրապետության և Լեռնային Ղարաբաղի դեմ սանձազերծած պատերազմների, պատերազմական հանցագործությունների և ԼՂ բնակչության էթնիկ զտման ու բռնի տեղահանման կապակցությամբ։ Ադրբեջանի կառավարության սանձազերծած գործողությունները ուղեկցվել են միջազգային մարդասիրական իրավունքի զանգվածային խախտումներով՝ անթույլատրելի զենքերի օգտագործումից մինչև քաղաքացիական օբյեկտների և ենթակառուցվածքների վրա հարձակումներ, ծննդատների, մանկապարտեզների, դպրոցների ու քաղաքացիական բնակչության թիրախավորումներ, գերիների ու քաղաքացիական անձանց խոշտանգումներ, մշակութային արժեքների ոչնչացում։ 

 

Հանցագործության մասին հաղորդմամբ ՀՀ Գլխավոր դատախազություն են  ներկայացվել ադրբեջանական կառավարության կողմից կատարած   պատերազմական բոլոր հանցագործությունները՝ ՀՀ Քրեական օրենսգրքի 133-րդ, 134-րդ, 135-րդ, 136-րդ, 138-րդ, 139-րդ, 140-րդ, 144-րդ, 145-րդ, 146-րդ, 147-րդ, 153-րդ հոդվածներին համապատասխան։ Ի  թիվս Ադրբեջանի ռեժիմի պարագլուխների կողմից պատերազմական հանցագործությունների փաստերը վկայող միջազգային և ներպետական բազմաթիվ զեկույցների, բանաձևերի, հրապարակումների, հաղորդման հիմքում դրվել է նաև ՀՔԱՎ գրասենյակի և գործընկերների կողմից հրապարակած Զեկույցը։ Վերոնշյալ յուրաքանչյուր հոդվածի ներքո մանրամասն ներկայացվել են կատարված բոլոր հանցագորությունները՝ փաստերով, դրանց հղումներով և անհրաժեշտ քրեաիրավական վերլուծությամբ։

 

Ի պատասխան, ՀՀ Քննչական կոմիտեի ԶՔԳՎ ՀԿԳ կողմից 2024թ․ հունիսի 18-ին կայացվել է որոշում քրեական վարույթ չնախաձեռնելու վերաբերյալ՝ հիմնավորելով, որ նշված հանցագործությունների մի մասի կապակցությամբ արդեն նախաձեռնվել են թիվ 69108320, 90154822, 90157523 քրեական վարույթները։ 

 

Այս վարույթների նախաձեռնման վերաբերյալ առկա են պաշտոնական հաղորդագրություններ և հրապարակումներ։

 

ՀՔԱՎ գրասենյակը 2024թ․ հուլիսի 1-ին բողոքարկել է քրեական վարույթ չնախաձեռնելու մասին որոշումը ՀՀ Գլխավոր դատախազություն՝ պահանջելով հաղորդմամբ մատնանշված բոլոր հանցագործությունների կապակցությամբ վարույթ նախաձեռնել, համարժեք իրավական գնահատական տալ, պատշաճ ընթացք և լիարժեք քննություն իրականացնել իրավաչափ պահանջով, քանի որ թվարկված քրեական գործերով միայն մեր կողմից նշված հոդվածների մի մասի հիմքով են հարուցվել քրեական գործեր։ 

 

Մյուս կողմից մենք ծանոթ չենք, թե  հարուցված քրեական գործերը ՀՀ քրեական օրենսգքրի որ հոդվածների հիման վրա են հարուցված։ Նաև տեղյակ չենք քննության ընթացքի մասին։ Ի վերջո, քրեական գործի վարույթում ներգրավված լինելու դեպքում միայն կարող ենք իրականացնել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված լիազրությունները, որից ներկայումս զրկված ենք։  

Դիտումներ՝ 114

Հետադարձ կապ

Ընտրել համապատասխան կապը

  • ???????
    A A A
  • ?????????
    arial verdana tahoma
  • ???????????
    regular light bold
  • ??????????????
    1px 2px 3px
  • ???????? ?????
    ???? ??????? ??? ???????? ??? ???
  • ???? ??????
  • ?????? ??????